Wildberries-ի համահիմնադիրը դարձել է Ռուսաստանի ամենահարուստ կինը
20.02.2020 | 13:23 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ rbk.ru

Ինչպես հաղորդում է «Վեդոմոստի»-ն, Տատյանա Բակալչուկի կարողությունը Fօrbes-ը գնահատել է $1,4 մլրդ, ինչը շուրջ $200 մլն-ով ավելի է, քան Inteco Management ներդրումային շինարարական ընկերության նախագահ, Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի այրի Յելենա Բատուրինայի կարողությունը: Մինչ վերջերս հենց նա էր համարվում Ռուսաստանի ամենահարուստ կինը:
Ռուսաստանի ամենահարուստ կանանց վարկանիշում փոփոխություններ են կատարվել Wildberries-ի՝ 2019թ. ֆինանսական տվյալների հրապարակումից հետո. ընկերությունը հայտնել է շրջանառության 88%-անոց աճի մասին՝ մինչեւ 223,5 մլրդ ռուբլի:
Խանութի տեսականին ավելացել է երկու անգամ՝ 1,8 մլն-ից մինչեւ 3,6 մլն, իսկ մշակած պատվերների քանակը՝ մինչեւ 162 մլն:
Banks.am նշում է, որ հայաստանցի օգտատերերի համար գործում է Wildberries.am հարթակը:
Վերջին լուրեր
29.04.2025 | 10:20 Նորություններ
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: