Wildberries-ը փոխել է կայքի անվանումը՝ դարձնելով «Ягодки»
15.08.2022 | 15:32 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ria.ru

RBC-ի փոխանցմամբ՝ նոր անվանումը տեղադրվել է կայքի գլխավոր հատվածում: Փոխվել է նաեւ դիզայնը՝ մանուշակագույն ֆոնին հայտնվել են հատապտուղներ։ Կայք տանող հղումը մնացել է նույնը։
Հունիսին Wildberries-ի ղեկավար Տատյանա Բակալչուկը չէր բացառել, որ կմտածի ընկերության անվանումը ռուսերենով վերաբրենդավորելու հնարավորության մասին։
Այս մասին նա ասել էր «Ռուսաստանյան ռիթեյլի շաբաթ» համաժողովում՝ ի պատասխան ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի նախարար Դենիս Մանտուրովի հայտարարությանը, որ մանրածախ եւ արդյունաբերության ոլորտներում օտարերկրյա անվանումների գերակայություն է:
Միաժամանակ, բիզնեսի ներկայացուցիչները նշել էին, որ ապրանքների օտարերկրյա անվանումները նպաստում են դրանց ավելի ակտիվ վաճառքին` հասարակության մեջ ձեւավորված ավանդույթի շնորհիվ` օտար անուններն ավելի հեղինակավոր ընկալելու առումով:
«Ես չեմ կարող խոստանալ, որ մենք ռեբրենդինգ կիրականացնենք։ Կմտածենք»,- այն ժամանակ ասել էր Բակալչուկը։
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: