Tesla եւ SpaceX ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը պատասխան հայց է ներկայացրել Twitter-ի դեմ, որի ղեկավարությունն ավելի վաղ դատի էր տվել միլիարդատիրոջը՝ սոցցանցը $44 միլիարդով ձեռք բերելու գործարքն ավարտելու պահանջով:Ինչպես գրում է RBC-ն՝ վկայակոչելով The Guardian-ը եւ CNBC-ն, հայցը ներկայացվել է հուլիսի 29-ին, մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Դելավերի դատարանի նախագահը նշանակեց հնգօրյա դատավարությունը, որը պետք է մեկնարկի հոկտեմբերի 17-ին։ Դատավարության ընթացքում պետք է պարզվի՝ արդյոք Մասկը կարող է հրաժարվել գործարքից։ CNBC-ի տվյալներով՝ գործարարը դատարանին խնդրել է գաղտնի պահել պատասխան հայցի մանրամասները։ Սակայն, դատարանի կանոնների համաձայն, խմբագրված տարբերակն, այնուամենայնիվ, շուտով կարող է հրապարակվել:Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա ապրիլին Մասկը վերջնական համաձայնագիր էր կնքել Twitter-ը $44 միլիարդով ձեռք բերելու նպատակով։ Ըստ համաձայնագրի պայմանների՝ սոցցանցի բաժնետերերը յուրաքանչյուր սովորական բաժնետոմսի համար պետք է ստանային $54,20։Սակայն հուլիսի սկզբին նա հրաժարվել էր Twitter-ը գնելու գործարքից այն պատճառով, որ սոցիալական ցանցը տեղեկատվություն չի տրամադրել կեղծ օգտահաշիվների եւ սպամ բոթերի մասին։Մի քանի օր անց Twitter-ը Մասկից պահանջել էր դատարանի միջոցով ավարտել գործարքը՝ մեղադրելով նրան հարթակի եւ դրա բաժնետերերի նկատմամբ պարտավորությունները կատարելուց հրաժարվելու մեջ։ Հայցը ներկայացվել է Դելավերի դատարան։ Դրանում ասվում է, որ գործարարը հրաժարվում է կատարել իր պարտավորությունները՝ պայմանավորված այն հանգամանքով, որ գործարքը դադարել է բավարարել իր անձնական շահերին։ Tweet Դիտում՝ 10940