Իլոն Մասկը վերջնական համաձայնագիր է կնքել Twitter սոցիալական ցանցը $44 միլիարդով ձեռք բերելու համար, ասված է ընկերության հաղորդագրության մեջ։ Գործարքը փակվելուց հետո Twitter-ը կդառնա մասնավոր ընկերություն:RBC-ի փոխանցմամբ, համաձայնագրի պայմաններով, սոցիալական ցանցի բաժնետերերը յուրաքանչյուր սովորական բաժնետոմսի համար կստանան $54,20։«Twitter-ի տնօրենների խորհուրդն իրականացրել է Իլոնի առաջարկի մանրակրկիտ եւ համապարփակ գնահատում՝ հատուկ ուշադրություն դարձնելով արժեքի, որոշակիության եւ ֆինանսավորման վրա: Առաջարկվող գործարքը կբերի զգալի դրամական միջոցներ, եւ մենք կարծում ենք, որ դա առաջ շարժվելու լավագույն ճանապարհն է Twitter-ի բաժնետերերի համար»,- նշել է Twitter-ի տնօրենների խորհրդի անկախ նախագահ Բրետ Թեյլորը:Մեկնաբանելով գործարքը՝ Մասկը Twitter-ն անվանել է «թվային քաղաքային հրապարակ», որտեղ քննարկվում են մարդկության ապագայի վերաբերյալ կենսական հարցեր:«Ես ցանկանում եմ Twitter-ը դարձնել ավելի լավը, քան երբեւէ՝ ավելացնելով նոր հնարավորություններ, բաց դարձնելով ալգորիթմները՝ վստահությունը մեծացնելու համար, հաղթելով սպամ բոթերին եւ նույնականացնելով բոլոր մարդկանց: Twitter-ը հսկայական ներուժ ունի. ես անհամբեր սպասում եմ այս ընկերության հետ աշխատելուն»,- գրել է նա: 14.04.2022 | 15:05 Reuters․ Իլոն Մասկն առաջարկել է $41 միլիարդով գնել Twitter-ը Twitter-ի հիմնադիր եւ նախկին գլխավոր տնօրեն Ջեք Դորսին ողջունել է Իլոն Մասկի կողմից ընկերության ձեռք բերումը՝ ընդգծելով, որ Twitter-ը պետք է լինի «ոչ թե ընկերություն, այլ հանրային բլոգ»։ «Իլոնը միակն է, ով լավագույնս կլուծի այս խնդիրը», - ասել է նա:Միաժամանակ, նա ափսոսանք է հայտնել, որ Twitter-ը, լինելով հանրային ընկերություն, իրականում պատկանում էր ներդրողներին եւ գովազդատուներին։Սպասվում է, որ գործարքը կփակվի 2022 թվականին՝ կարգավորիչ մարմինների հաստատումներից հետո: Tweet Դիտում՝ 4119