Reuters․ Իլոն Մասկն առաջարկել է $41 միլիարդով գնել Twitter-ը

14.04.2022 | 15:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#Reuters #Իլոն Մասկ #Twitter
Ամերիկյան Tesla եւ SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը, որը վերջերս դարձել է Twitter-ի խոշորագույն բաժնետերը, առաջարկել է գնել այն $41,39 միլիարդով, հայտնում է Reuters-ը։

Գործակալության տվյալներով՝ դա հետեւում է կարգավորիչ մարմիններին ներկայացված ձեռնարկատիրոջ համապատասխան դիմումից։

Ապրիլի 4-ին ԱՄՆ արժեթղթերի եւ բորսաների հանձնաժողովը տեղեկատվություն էր հրապարակել, որ Մասկին պատկանում են Twitter-ի 9,2% բաժնետոմսերը։ Միաժամանակ ապրիլի 11-ին նա որոշել է չլինել ընկերության տնօրենների խորհրդի անդամ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Հատկանշական է, որ մարտի վերջին Մասկը գրել էր Twitter-ում, որ մտածում է նոր սոցիալական հարթակ ստեղծելու մասին, քանի որ Twitter-ը սահմանափակում է խոսքի ազատությունը։



«Հաշվի առնելով, որ Twitter-ը դե ֆակտո ծառայում է որպես սոցիալական քաղաքային հարթակ, խոսքի ազատության սկզբունքները չպահպանելը հիմնովին խարխլում է ժողովրդավարությունը»,- նշել էր Մասկը: «Պե՞տք է արդյոք նոր հարթակ»,- հարցրել էր գործարարը գրառման մեջ:
Դիտում՝ 4424
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW