Իլոն Մասկը մտադիր է սոցիալական նոր հարթակ ստեղծել
27.03.2022 | 13:15 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ hotcarsimages.com

«Հաշվի առնելով, որ Twitter-ը դե ֆակտո ծառայում է որպես սոցիալական քաղաքային հարթակ, խոսքի ազատության սկզբունքները չպահպանելը հիմնովին խարխլում է ժողովրդավարությունը»,- նշել է Մասկը: «Պե՞տք է արդյոք նոր հարթակ»,- հարցրել է Մասկը մեկ այլ գրառման մեջ:
Փետրվարի կեսերին Մասկը բողոքել էր ԱՄՆ Արժեթղթերի եւ բորսաների հանձնաժողովի (SEC) կողմից իր եւ սեփական ընկերության նկատմամբ «անվերջ» եւ «մշտական» հետաքննություններից: Այդ մասին հայտնել էր The Verge-ը՝ վկայակոչելով միլիարդատիրոջ փաստաբանների կողմից Մանհեթենի դաշնային դատարան ուղարկված նամակը։
Դիմումում փաստաբանները ենթադրել էին, որ SEC-ը «հետապնդում է» Մասկին, քանի որ գործարարը «մնում է կառավարության բացահայտ քննադատը»: «SEC-ի չափից ավել ջանքերը, ըստ երեւույթին, ուղղված են սահմանափակելու Մասկի՝ առաջին լրամշակման մեջ ամրագրված իրավունքների իրացումը»,- ասվում էր նամակում: ԱՄՆ Սահմանադրության առաջին լրամշակումը երաշխավորում է խոսքի ազատությունը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: