Իլոն Մասկը բացահայտել է, որ հանդիսանում է Twitter-ի բաժնետեր
04.04.2022 | 16:05 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ naked-science.ru

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր հաղորդվում է ԱՄՆ արժեթղթերի հանձնաժողովի կայքում։
Հրապարակված փաստաթղթի համաձայն՝ Մասկին պատկանում է գրեթե 73,5 մլն բաժնետոմս, ինչը կազմում է դրանց ընդհանուր թվի 9,2%-ը։ Ըստ Reuters-ի՝ այսպիսով, ձեռնարկատերը, հավանաբար, Twitter-ի խոշորագույն բաժնետերն է։
Այս նորությունների ֆոնին ընկերության բաժնետոմսերի արժեքն աճում է 25%-ով։
Հատկանշական է, որ օրերս Մասկը հայտարարել էր, որ մտածում է սոցիալական նոր հարթակ ստեղծելու մասին, քանի որ Twitter-ը սահմանափակում է խոսքի ազատությունը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: