Ամերիկյան Tesla եւ SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը հրաժարվել է Twitter-ը գնելու գործարքից այն պատճառով, որ սոցիալական ցանցը տեղեկատվություն չի տրամադրել կեղծ օգտահաշիվների եւ սպամ բոթերի մասին։ RBC-ի փոխանցմամբ՝ այս մասի հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով միլիարդատիրոջ փաստաբանների հայտարարությունը։Twitter-ը «չի կարողացել կամ հրաժարվել է պատասխանել բազմաթիվ հարցումներին», որոնք վերաբերել են կեղծ օգտահաշիվների եւ գրառումների վերաբերյալ տվյալների տրամադրմանը, հայտարարել են Մասկի ներկայացուցիչները: Նրանք Twitter-ին մեղադրել են Tesla-ի եւ SpaceX-ի ղեկավարի հետ համաձայնագրի մի քանի դրույթներ խախտելու մեջ։Twitter-ի տնօրենների խորհրդի նախագահ Բրետ Թեյլորը հայտարարել է սոցցանցի՝ դատի տալու մտադրության մասին։ Պայմանների համաձայն՝ գործարքը չկայանալու դեպքում Մասկը պետք է $1 միլիարդ տուգանք վճարի։ 26.04.2022 | 09:23 Իլոն Մասկը $44 միլիարդով գնում է Twitter սոցիալական ցանցը Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին Իլոն Մասկը վերջնական համաձայնագիր էր կնքել Twitter սոցիալական ցանցը $44 միլիարդով ձեռք բերելու համար։ Սոցցանցի բաժնետերերը յուրաքանչյուր սովորական բաժնետոմսի համար պետք է ստանային $54,20։«Ես ցանկանում եմ Twitter-ը դարձնել ավելի լավը, քան երբեւէ՝ ավելացնելով նոր հնարավորություններ, բաց դարձնելով ալգորիթմները՝ վստահությունը մեծացնելու համար, հաղթելով սպամ բոթերին եւ նույնականացնելով բոլոր մարդկանց: Twitter-ը հսկայական ներուժ ունի. ես անհամբեր սպասում եմ այս ընկերության հետ աշխատելուն»,- այն ժամանակ նշել էր Մասկը: Tweet Դիտում՝ 8240