ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը դոլարի ամրապնդման պատճառով նախօրեին մտահոգություն է հայտնել համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարների վերաբերյալ։Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսում նրան հարցրել են՝ արժե՞ մտահոգվել այլ արժույթների նկատմամբ դոլարի փոխարժեքի աճի բացասական հետեւանքներից։«Դոլարի զգալի ամրապնդում է տեղի ունեցել։ Կարծում եմ, դա մասամբ պայմանավորված է ԱՄՆ-ի եւ այլ երկրների միջեւ տոկոսադրույքների տարբերությամբ, քանի որ սկսել ենք ավելի արագ խստացնել դրամավարկային քաղաքականությունը: Սա կապիտալի ներհոսք է առաջացրել դեպի Միացյալ Նահանգներ, ինչը բարձրացրել է դոլարի փոխարժեքը»,- Յելենի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:«Ինձ մտահոգում են համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարները։ Արժույթի միջազգային հիմնադրամը եւ Համաշխարհային բանկն արդեն մի քանի անգամ վատթարացրել են իրենց կանխատեսումները։ Ուժեղ դոլարը ճնշում է գործադրում որոշ [զարգացող] երկրների տնտեսությունների վրա, հատկապես, երբ կա դոլարով արտահայտված պարտք, որն ավելի դժվար է դառնում մարելը: Այսպիսով, տոկոսադրույքների աճը, դոլարային ուժեղ միջավայրը կարող են ճնշում գործադրել աշխարհի այլ մասերում»,- ընդգծել է Յելենը: Նրա խոսքով՝ «աշխարհում գնալով շատանում են այն երկրները, որոնք կարող են բախվել պարտքային ճգնաժամի»։ 26.07.2022 | 10:14 ԱՄՆ կորպորացիաները միլիարդավոր եկամուտներ են կորցնում դոլարի ամրապնդման պատճառով Ավելի վաղ բրիտանական Financial Times թերթը գրել էր, որ ամերիկյան կորպորացիաները 2022 թվականին չեն ստանա միլիարդավոր դոլարների եկամուտ ամերիկյան արժույթի արագ արժեւորման պատճառով։ Թերթը նշել էր, որ կենտրոնական բանկի գործառույթներն իրականացնող ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը (FRS) հունիսի կեսին առաջին անգամ վերջին տասնամյակների ընթացքում բարձրացրել էր հիմնական տոկոսադրույքը միանգամից 75 բազիսային կետով՝ մինչեւ 1,5-1,75%:Դա առաջացրել է «ամերիկյան արժույթի ամենաուժեղ ամրապնդումը վերջին 20 տարում», ինչը հանգեցնում է արտահանմանն ուղղված ամերիկյան ընկերությունների «եկամուտների միլիարդավոր կրճատմանը»։ Financial Times-ի փոխանցմամբ՝ իրավիճակը բարդանում է տոկոսադրույքն էլ ավելի բարձրացնելու FRS-ի մտադրությամբ՝ գնալով ավելի ամրապնդելով դոլարը, ինչն, ըստ թերթի, կհանգեցնի տարածաշրջանային շուկաներում ամերիկյան ընկերությունների արտադրանքի գնային մրցունակության նվազմանը եւ հասույթի էլ ավելի զգալի կրճատմանը:Հիշեցնենք, որ օրերս FRS-ը երկրորդ անգամ բարձրացրել է հիմնական տոկոսադրույքի միջակայքը 0,75 տոկոսային կետով՝ մինչեւ տարեկան 2,25-2,5%։ Tweet Դիտում՝ 10540