ԱՄՆ կորպորացիաները միլիարդավոր եկամուտներ են կորցնում դոլարի ամրապնդման պատճառով
26.07.2022 | 10:14 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ cnbcfm.com

Ինչպես նշում է պարբերականը, կենտրոնական բանկի գործառույթներն իրականացնող ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը (FRS) առաջին անգամ վերջին տասնամյակների ընթացքում բարձրացրել է հիմնական տոկոսադրույքը միանգամից 75 բազիսային կետով՝ մինչեւ 1,5-1,75%:
Դա առաջացրել է «ամերիկյան արժույթի ամենաուժեղ ամրապնդումը վերջին 20 տարում», ինչը հանգեցնում է արտահանմանն ուղղված ամերիկյան ընկերությունների «եկամուտների միլիարդավոր կրճատմանը»։
Մասնավորապես, 2022 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով կորցրած եկամուտների մասին արդեն հայտնել են IBM ՏՏ կորպորացիան ($900 մլն), ծխախոտ արտադրող Philip Morris-ը ($500 մլն) եւ խոշորագույն սթրիմինգային ծառայությունը՝ Netfilx-ը ($339 մլն)։ Տարվա արդյունքներով IBM-ը կանխատեսում է եկամտի նվազում $3,5 միլիարդով, իսկ Johnson & Johnson դեղագործական ընկերությունը՝ $4 միլիարդով։
Financial Times-ի գնահատմամբ՝ այս ցուցակը շուտով կհամալրեն Microsoft-ը եւ Apple-ը, որոնց եկամուտների մեծ մասը ձեւավորվում է ԱՄՆ-ի տարածքից դուրս շուկաներում:
Իրավիճակը բարդանում է տոկոսադրույքն էլ ավելի բարձրացնելու FRS-ի մտադրությամբ՝ գնալով ավելի ամրապնդելով դոլարը, ինչն, ըստ թերթի, կհանգեցնի տարածաշրջանային շուկաներում ամերիկյան ընկերությունների արտադրանքի գնային մրցունակության նվազմանը եւ հասույթի էլ ավելի զգալի կրճատմանը:
ԱՄՆ կարգավորիչի հաջորդ նիստը կկայանա հուլիսի 27-ին։
Վերջին լուրեր
24.03.2025 | 11:06 Ֆինտեխ
21.03.2025 | 19:31 Նորություններ
ՀԲՄ կողմից տրվեց «Բանկային գործ» ուսումնական նոր ծրագրի մեկնարկը
21.03.2025 | 17:12 Նորություններ
21.03.2025 | 16:10 Նորություններ
PayLink. Վճարումներ ընդունելու նոր ու պարզ լուծում բիզնեսի համար
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: