«Հայաստանը դառնում է նոր գրավիչ կետ հյուրընկալության ոլորտում կայուն ներդրումների համար»

23.04.2025 | 15:10 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
2025 թվականի հունիսի 18-ին Seven Visions Resort and Places, the Dvin, Yerevan հյուրանոցում տեղի կունենա Hospitality Investment Forum Yerevan 2025 համաժողովը:

Banks.am-ը զրուցել է համաժողովի գործադիր տնօրեն Կարինե Մուսաիլովայի հետ:

- Ինչպե՞ս առաջացավ համաժողով անցկացնելու գաղափարը եւ ո՞վ է կազմակերպիչը։

-2024 թվականին մենք անցկացրեցինք առաջին համաժողովը, որը յուրօրինակ մեկնարկային կետ դարձավ ։ Նպատակը ոչ միայն Հայաստանի ներդրումային եւ զբոսաշրջային ներուժը ներկայացնելն էր, այլեւ հարթակ ստեղծելը՝ հյուրընկալության ոլորտի միջազգային ստանդարտների շուրջ բաց երկխոսության համար՝ կառավարումից եւ ճարտարապետությունից մինչեւ ժամանակակից սերվիսներ։ Դա մասնակիցներին թույլ տվեց հասկանալ, թե ուր է շարժվում ոլորտը գլոբալ համատեքստում։


Համաժողովի կազմակերպիչը STONE DEVELOPMENT ընկերությունն է, որը ներդրումային ծրագրեր է իրականացնում առեւտրային եւ բնակելի անշարժ գույքի ոլորտում։ Մեր նպատակն է խոսքից գործի անցնել՝ կապ ստեղծել նախագծեր իրականացնողների եւ դրանցում ներդրում կատարելու պատրաստակամություն դրսեւորողների միջեւ։

2025 թվականին մենք շարունակում ենք այդ ընթացքը՝ խորացնելով միջազգային ներգրավվածությունը եւ կենտրոնանալով կոնկրետ լուծումների վրա։

- Ի՞նչով է առանձնանալու այս տարվա համաժողովը։

- Այս համաժողովը պարզապես միջոցառում չէ՝ այն գործիք է պրոֆեսիոնալների համար։ Մենք ստեղծում ենք հարթակ, որտեղ կոնկրետ խոսակցություն է ծավալվում՝ ռիսկերի, թվերի, ռազմավարությունների մասին։ Ուշադրության կենտրոնում ներդրումներն են՝ հյուրանոցային ենթակառուցվածքների զարգացման, նոր նախագծերի իրականացման, թվային լուծումների եւ ռազմավարական գործընկերների ներգրավման ուղղություններով։

Մենք ընդգծում ենք, որ Հայաստանը արդեն ստեղծում է ժամանակակից ենթակառուցվածք, որը համապատասխանում է համաշխարհային ստանդարտներին։ Հատուկ ուշադրություն ենք դարձնում միջազգային դերակատարների եւ տեղական նախաձեռնությունների միջեւ սիներգիային:


Համաժողովն օգնում է ոչ միայն փոխանակվել փորձով, այլեւ ամրապնդել հայկական բիզնեսի միջազգային ինտեգրումը, բարելավելու նրա դիրքն ու հեղինակությունը։

- Ի՞նչ թեմաներ է ներառում Hospitality Investment Forum Yerevan 2025-ի ծրագիրը։

-Հիմնական ուղղություններն են՝

●    Հյուրանոցների, ապարտ-հյուրանոցների եւ քաղաքային համալիրների դեվելոփմենթը,

●    MICE ուղղության զարգացումը,

●    Նորարարությունները եւ թվային լուծումները կառավարման մեջ,

●    Ֆինանսական գործիքները եւ ներդրումների գրավչության մոդելները,

●    Բնապահպանական, ճարտարապետական եւ ESG-ստանդարտները:

- Ո՞վքեր են արդեն հաստատել մասնակցությունը համաժողովին։

- Համաժողովն անցկացվում է Հայաստանի էկոնոմիկայի նախարարության, Զբոսաշրջության կոմիտեի, Հայաստանի բանկերի ասոցիացիայի, Հայաստանի կառուցապատողների ասոցիացիայի, մի շարք միջպետական եւ միջազգային բիզնես ասոցիացիաների՝ Հայ-ֆրանսիական, Հայ-շվեյցարական եւ Եվրոպական բիզնես ասոցիացիայի աջակցությամբ։


Իրենց մասնակցությունն արդեն հաստատել են Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը, Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (OECD) Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սերխիո Գեռեյրոն, JTA International Investment-ի գլխավոր գործադիր տնօրեն դոկտոր Ամիր Ալի Սալեմի Զադեն, World Tourism Forum Institute-ի նախագահը, Համաշխարհային բանկի, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ), Գերմանական զարգացման գործակալության (GIZ) ավագ ներկայացուցիչները, Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար կազմը։

Համաժողովին ներկա կլինեն նաեւ Accor S.A., Hilton Worldwide Holdings, InterContinental Hotels Group PLC (IHG), Marriott International, Radisson Hotel Group միջազգային հյուրանոցային խմբերի բարձրաստիճան ներկայացուցիչները։

Ակադեմիական եւ վերլուծական հատվածում հանդես կգան École hôtelière de Lausanne (EHL) աշխարհի ամենահեղինակավոր հյուրանոցային համալսարաններից մեկի, ինչպես նաեւ հյուրանոցային ոլորտի առաջատար խորհրդատվական ընկերության՝ Cushman & Wakefield-ի մասնագետները։

2025 թվականի համաժողովի գլխավոր գործընկերներն են դարձել՝ Myler Resort-ը, Cushman & Wakefield ընկերությունը, TKE (Thyssenkrupp Elevator)՝ հյուրանոցային ոլորտի համար «խելացի լուծումների» եւ ուղղահայաց տրանսպորտի համաշխարհային առաջատար բրենդը։

Նախապատրաստական աշխատանքների ընթացքում ֆիքսում ենք արաբական եւ ասիական ներդրողների ակտիվ հետաքրքրությունը, ինչը հաստատում է Հայաստանի աճող միջազգային կարգավիճակը՝ որպես զբոսաշրջության եւ հյուրընկալության ոլորտում կայուն ներդրումների հուսալի հարթակ։

-Ի՞նչ արդյունքներ եք ակնկալում համաժողովից։

- Մեր նպատակն է, որ համաժողովը դառնա շարժիչ ուժ, որ պրեզենտացիաները վերածվեն բանակցությունների, քննարկումները՝ կոնկրետ պայմանագրերի։ Ծրագրում ներառված են նաեւ պետական նախաձեռնությունների եւ միջազգային աջակցության գործիքների շնորհանդեսներ, որոնք խթանում են ոլորտում ներդրումների ակտիվացումը։


Մենք ցանկանում ենք, որ մասնակիցները հեռանան նոր հայացքով եւ հստակ գիտակցելով, որ Հայաստանը հուսալի ուղղություն է հյուրանոցային ոլորտի ներդրումների համար՝ ներքին պահանջարկի աճով, պետական ակտիվ աջակցությամբ եւ միջազգային փորձի հանդեպ բաց լինելով։

Առաջարկում եմ համաժողովը դիտարկել ոչ թե որպես մեկ օրվա իրադարձություն, այլ որպես ներդրում մասնագիտական զարգացման մեջ։ Դա հնարավորություն է խորությամբ ճանաչելու շուկան, ծանոթանալ գործընկերների հետ, արձագանքներ սեփական գաղափարների վերաբերյալ եւ խթաններ՝ աճի համար։

Hospitality Investment Forum Yerevan 2025 համաժողովին վերաբերող հարցերով կարող եք զանգահարել +37499184000 հեռախոսահամարով, գրել info@hospitality-forum.com էլ. հասցեին եւ այցելել https://www.linkedin.com/company/hif-yerevan հղումով։
Դիտում՝ 25006
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW