ԱՄՀ-ն վատթարացրել է համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումը
27.07.2022 | 10:01 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ guardian.ng

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, 2023թ․ գնահատականն իջեցվել է մինչեւ 2,9%՝ ապրիլին սպասվող 3,6%-ով աճի փոխարեն (հունվարին ԱՄՀ-ն կանխատեսում էր համաշխարհային ՀՆԱ-ի աճ 3,8%-ով)։
Զգալիորեն նվազել է Միացյալ Նահանգների ՀՆԱ-ի աճի կանխատեսումը. 2022 թվականին՝ 1,4 տոկոսային կետով՝ մինչեւ 2,3%, 2023 թվականին՝ 1,3 տոկոսային կետով՝ մինչեւ 1%:
Եվրոգոտու երկրների տնտեսությունն այս տարի, ըստ ԱՄՀ-ի, կաճի 2,6%-ով, ինչը 0,2 տոկոսային կետով ավելի քիչ է, քան նախորդ կանխատեսումը։ 2023 թվականի համար գնահատականն ավելի զգալի է վատթարացել՝ 1,2% աճ՝ նախկինում ակնկալվող 2,3%-ի համեմատ։
Ընթացիկ տարում էապես կրճատվել է Չինաստանի տնտեսության աճի կանխատեսումը՝ 4,4%-ից մինչեւ 3,3% (հունվարին սպասվում էր 4,8% աճ), 2023 թվականին՝ 5,1%-ից մինչեւ 4,6%։
Հնդկաստանի ՀՆԱ-ի աճի գնահատականը նույնպես իջեցվել է․ 2022 թվականին՝ 8,2%-ից մինչեւ 7,4% եւ 2023 թվականին՝ 6,9%-ից մինչեւ 6,1%։
Ընթացիկ տարվա համար ԱՄՀ-ն բարելավել է Ռուսաստանի տնտեսության դինամիկայի գնահատականը՝ ակնկալելով, որ այն կնվազի 6%-ով, այլ ոչ թե ինչպես կանխատեսվում էր ապրիլին՝ 8,5%։ Միաժամանակ, վատթարացել է 2023 թվականի կանխատեսումը. Ռուսաստանի ՀՆԱ-ի նվազումը, ըստ հիմնադրամի, կկազմի 3,5%՝ նախկին 2,3% կանխատեսման համեմատ։
Վերջին լուրեր
21.03.2025 | 19:31 Նորություններ
ՀԲՄ կողմից տրվեց «Բանկային գործ» ուսումնական նոր ծրագրի մեկնարկը
21.03.2025 | 17:12 Նորություններ
21.03.2025 | 16:10 Նորություններ
PayLink. Վճարումներ ընդունելու նոր ու պարզ լուծում բիզնեսի համար
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: