Ավարտվել է «Արդշինբանկ» ՓԲԸ եւ «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ միացման գործընթացը

21.04.2025 | 14:20 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Արդշինբանկ» #«Արդշինինվեստբանկ»
ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի եւ «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի (նախկինում՝ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի) միացման մասին:
 
 ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի թիվ 60 Ա որոշմամբ 21.04.2025 թվականից ուժը կորցրած է ճանաչվել «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի (նախկին՝ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի) բանկային գործունեության թիվ 67 լիցենզիան՝ պայմանավորված «Արդշինբանկ» ՓԲԸ-ի եւ «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի (նախկին՝ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի) միացմամբ:

«Համապատասխանաբար՝ 21.04.2025 թվականից սկսված «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի (նախկինում՝ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի) իրավահաջորդն է հանդիսանում «Արդշինբանկ» ՓԲԸ-ն, եւ «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի (նախկինում՝ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի) հաճախորդները բնականոն եղանակով կշարունակվեն սպասարկվել «Արդշինբանկ» ՓԲԸ կողմից»,- ասվում է ԿԲ հաղորդագրությունում:
Դիտում՝ 6463

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW