ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (Federal Reserve System, FRS) Բաց շուկայի դաշնային կոմիտեն (Federal Open Market Committee, FOMC) բարձրացրել է հիմնական տոկոսադրույքի միջակայքը 0,75 տոկոսային կետով՝ մինչեւ տարեկան 2,25-2,5%։Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի փոխանցմամբ՝ մամուլի հաղորդագրության մեջ FRS-ը նշել է բարձր գնաճը՝ համավարակի հետ կապված «առաջարկի եւ պահանջարկի անհավասարակշռության», ինչպես նաեւ սննդամթերքի եւ էներգակիրների բարձր գների պատճառով: Ուկրաինայում հակամարտությունը նույնպես ազդում է գների աճի վրա։Այն, որ տոկոսադրույքը կբարձրացվի հենց 0,75 տոկոսային կետով, սպասում էր Ուոլ Սթրիթի վերլուծաբանների մեծ մասը։ FRS-ը ստիպված է արագացնել տոկոսադրույքի բարձրացումը գների կտրուկ աճի պայմաններում. հունիսին սպառողական գնաճը կազմել էր 9,1%՝ առավելագույնը 1981 թվականից ի վեր:Գնաճային ճնշման հիմնական պատճառներն էին Չինաստանում շարունակվող լոքդաունների եւ Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողության հետեւանքների պատճառով մատակարարման շղթաների խափանումները: Հատկապես զգալի էր ցորենի եւ էներգակիրների թանկացումը։Վերջին անգամ FRS-ը բարձրացրել էր հիմնական տոկոսադրույքի միջակայքն ընթացիկ տարվա հունիսին՝ կրկին 0,75 տոկոսային կետով՝ մինչեւ տարեկան 1,5-1,75%։ Tweet Դիտում՝ 10697