NatWest-ը գործընկերություն է սկսել OpenAI-ի հետ

24.03.2025 | 11:06 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
NatWest-ը դարձել է Մեծ Բրիտանիայի առաջին բանկը, որը համագործակցում է OpenAI-ի հետ՝ արհեստական բանականության ընդունումը արագացնելու եւ «հաճախորդների կարիքներն ավելի լավ բավարարելու համար»:

NatWest-ը կներդնի OpenAI-ի գեներատիվ AI տեխնոլոգիան: Բանկը նշում է, որ թվային օգնականների ծառայությունները «առանցքային» են:

Բանկի այս ծառայությունները ներկայում ներառում են սպառողների համար նախատեսված Cora+ չաթ-բոտը, որը կառուցված է IBM Watsonx հարթակի վրա, ինչպես նաեւ AskArchie+ չաթ-բոտ ծառայությունը, որն օգտագործվում է բացառապես բանկի աշխատակիցների կողմից:

OpenAI-ի տեխնոլոգիան բանկի հաճախորդներին թույլ կտա «լուծել ավելի բարդ խնդիրներ, ներառյալ խարդախության եւ խաբեության դեպքերի հայտնաբերումն ու դրանց կարգավորումը», ասվում է NatWest-ի հաղորդագրության մեջ:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 19849

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW