2025թ. հունվար-մարտ ամիսներին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն ավելացել է 4.1%-ով, իսկ 2025թ. մարտին 2024թ. մարտի համեմատ ցուցանիշն ավելացել է 3.7%-ով: Վիճակագրական կոմիտեի հրապարակած Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2025թ. հունվար-մարտին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 18․5%-ով, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը աճել է 10․5%-ով, իսկ շինարարության ծավալը՝ 13.6%-ով։Առեւտրի շրջանառությունը հաշվետու ամիսների տվյալներով ավելացել է 6%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի՝ 11.5%-ով:Էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացել է 3.8%-ով:Սպառողական գների ինդեքսը հաշվետու ժամանակահատվածում աճել է 2.5%-ով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 2.1%-ով:Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հաշվետու ժամանակահատվածում ավելացել է 45.8%-ով: Ընդ որում, արտահանման ծավալն ավելացել է 38․2%-ով, իսկ ներմուծման ծավալը՝ 52.1%-ով:Աննա Այվազյան Tweet Դիտում՝ 1462