Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ֆոնին միջազգային ընկերությունների վնասները գերազանցել են $59 միլիարդը։ Banki.ru նախագծի փոխանցմամբ՝ այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ընկերությունների հրապարակային հայտարարություններն ու փաստաթղթերը։Պարբերականի տվյալները վկայում են, որ ծախսերով պայմանավորված՝ առաջիկա ամիսներին այդ կորուստները կշարունակեն աճել, ինչը կապված է ռուսաստանյան ակտիվների նոր դուրսգրումների եւ երկրից ընկերությունների հեռանալու հետ։ Սպասվում է, որ իրավիճակը միայն կվատթարանա: Ռուսաստանյան ակտիվների դուրսգրումից արդեն տուժել են եւ մանրածախ առեւտրով զբաղվողները, եւ բանկերը, եւ գարեջրատները, եւ այլ արդյունաբերական ընկերությունները:Օրինակ, McDonald's-ի վնասները ռուսաստանյան բիզնեսը վաճառելու համաձայնությունից հետո կկազմեն $1,2-1,4 մլրդ, Հեռավոր Արեւելքում Exxon Mobil-ի՝ նավթագազային նախագծից դուրս գալուց կորուստները գնահատվում են $3,4 մլրդ, Budweiser Anheuser-Busch InBev-ի վնասները՝ Ռուսաստանի հետ համատեղ ձեռնարկությունում իր մասնաբաժինը վաճառելու որոշումից հետո ընկերությունը գնահատել է $1,1 միլիարդ: Իռլանդական AerCap Holdings լիզինգային ընկերության վնասները կազմել են $2,7 միլիարդ, բրիտանական BP-ի ծախսերը, հաշվի առնելով «Ռոսնեֆտ»-ի 13,5 միլիարդի բաժնետոմսերի արժեքի դուրսգրումը, կազմել են $25,5 միլիարդ։Այնուամենայնիվ, ինչպես նշում են փորձագետները, Ռուսաստանից հեռանալու որոշման պատճառով նման ընկերությունների բաժնետոմսերը սկսեցին թանկանալ, ինչը թույլ տվեց նրանց ծածկել եղած վնասները։ Յեյլի կառավարման դպրոցի ուսումնասիրության համաձայն՝ ֆինանսական շուկաները «պարգեւատրում են ընկերություններին Ռուսաստանից հեռանալու համար»: Tweet Դիտում՝ 5374