British Petroleum-ը վաճառում է իր մասնաբաժինը «Ռոսնեֆտ»-ում
27.02.2022 | 23:26 Գլխավոր էջ / Նորություններ /


BP-ի գլխավոր գործադիր տնօրեն Բեռնարդ Լունին եւ ընկերության նախկին ղեկավար Ռոբերտ Դադլին անհապաղ հեռանում են «Ռոսնեֆտ»-ի տնօրենների խորհրդից։ Բրիտանական ընկերության երկու ներկայացուցիչների հրաժարականները կպահանջեն փոխել «Ռոսնեֆտ»-ի բաժնետոմսերի փաթեթի հաշվառման կարգը, ասված է հաղորդագրության մեջ:
Որպես հետեւանք, ակնկալվում է, որ 2022 թվականի առաջին եռամսյակի համար ընկերությունը կհայտարարի ոչ գումարային զգալի ծախսերի մասին, որոնք կհրապարակվեն մայիսին: Ընկերության գնահատմամբ՝ «Ռոսնեֆտ»-ում իր մասնաբաժինը վաճառելու որոշումը կհանգեցնի ընդհանուր առմամբ մինչեւ 25 միլիարդի ծախսերի:
BP-ի հայտարարության մեջ հավանական գնորդները նշված չեն: Բացի BP-ից, ռուսաստանյան ընկերության խոշորագույն բաժնետերերն են «Ռոսնեֆտեգազ»-ը (40,4%), Qatari QH Oil Investments-ը (18,46%), իսկ «Ռոսնեֆտ»-ի երկու դուստր ընկերություններին պատկանում է 10,36%-ը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: