Սիլուանովը ներկայացրել է ՌԴ եվրաբոնդերով հաշվարկների նոր մեխանիզմը
30.05.2022 | 09:33 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ kommersant.ru

Նրա խոսքով՝ համակարգը կգործի նույն կերպ՝ միայն «հակառակ ուղղությամբ»։ Պետական պարտքով վճարումն իր սկզբնական արժույթով ստանալու համար ներդրողը պետք է արտարժութային եւ ռուբլով հաշիվներ բացի ռուսաստանյան բանկում եւ հանձնարարականներ տա արտարժույթի վաճառքի վերաբերյալ։
«Ինչպես է կատարվում գազի դիմաց ռուբլով վճարումը. մեզ փոխանցվում է արտարժույթ, այստեղ գազի գնորդի հանձնարարականով այն փոխանակվում է ռուբլու, եւ այդպիսով կատարվում է հաշվարկը։ Նույն կերպ կգործի եվրաբոնդերով հաշվարկների մեխանիզմը, միայն հակառակ ուղղությամբ»,- նշել է Սիլուանովը։
Նա ընդգծել է, որ այդ մեխանիզմի օգնությամբ հնարավոր կլինի վճարումներ կատարել՝ շրջանցելով արեւմտյան հաշվարկային ենթակառուցվածքը։ Վճարումները կկատարվեն Ազգային հաշվարկային դեպոզիտարիայի միջոցով:
Ավելի վաղ Սիլուանովը հայտարարել էր, որ արտաքին պարտքով հունիսին սպասվող վճարման համար Ռուսաստանը պատրաստում է մեխանիզմ, որը թույլ կտա վճարումներ կատարել ռուբլով եւ շարունակել պահպանել վստահելի վարկառուի համբավը՝ անկախ Ռուսաստանի պետական պարտքի վճարման հարցում Արեւմուտքի սահմանափակումներին։
Նախօրեին Bloombеrg-ը հայտնել էր, որ մայիսի 27-ի երեկոյի դրությամբ՝ ռուսաստանյան եվրապարտատոմսերի սեփականատերերը չեն ստացել արժեթղթերով $100 միլիոն ընդհանուր գումարի արժեկտրոնային վճարումները։ Խոսքը 2026 թվականին մարման ժամկետով $71․25 միլիոնի եւ 2036 թվականին մարման ժամկետով €26․5 միլիոնի եվրաբոնդերով եկամուտների վճարման մասին է։
Գործակալությունը նշել էր, որ ներդրողների կողմից վճարումներ չստանալու հանգամանքը սկիզբ է դրել 30-օրյա արտոնյալ շրջանին (grace period), ինչը տեխնիկական եւ իրական դեֆոլտների միջեւ ընկած ժամանակահատվածն է։
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: