Bloomberg. Ներդրողները ՌԴ եվրաբոնդերով չեն ստացել $100 միլիոնի վճարումները
29.05.2022 | 21:18 Գլխավոր էջ / Նորություններ /


Խոսքը 2026 թվականին մարման ժամկետով $71․25 միլիոնի եւ 2036 թվականին մարման ժամկետով €26․5 միլիոնի եվրաբոնդերով եկամուտների վճարման մասին է։
Գործակալությունը նշում է, որ ներդրողների կողմից վճարումներ չստանալու հանգամանքը սկիզբ է դրել 30-օրյա արտոնյալ շրջանին (grace period), ինչը տեխնիկական եւ իրական դեֆոլտի միջեւ ընկած ժամանակահատվածն է։
Bloomberg-ի փոխանցմամբ՝ նույն օրն ավելի ուշ Ռուսաստանի Ազգային հաշվարկային դեպոզիտարիան հայտարարեց, որ միջոցները դուրս են գրվել իր հաշվից՝ հօգուտ ներդրողների: Ռուսաստանի կառավարությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ դեպոզիտարիային եվրապարտատոմսերով վճարումների համար միջոցների փոխանցումը նշանակում է պարտավորությունների կատարում։
Մայիսի 20-ին ՌԴ ֆինանսների նախարարությունը հայտարարել էր, որ կատարել է եվրապարտատոմսերի սպասարկման իր պարտավորությունները։ Նախարարությունն ԱՄՆ դոլարով եւ եվրոյով եվրապարտատոմսերով եկամուտները վճարելու համար միջոցներ է փոխանցել Ազգային հաշվարկային դեպոզիտարիային։
Մայիսի 24-ին ԱՄՆ Ֆինանսների նախարարության Արտաքին ակտիվների վերահսկողության վարչությունը (OFAC) հայտարարել էր, որ չի երկարաձգելու լիցենզիան, որը թույլ է տալիս Ռուսաստանին սպասարկել արտաքին պարտքը։ Այսպիսով, Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը չի կարող դոլարով վճարել դոլարային եվրապարտատոմսերի սեփականատերերին։
Իր հերթին, Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը հայտարարել է, որ նախարարությունը մեխանիզմ է պատրաստում եվրապարտատոմսերով ռուբլով հաշվարկներ կատարելու համար՝ այդ միջոցները հետագայում արտարժույթի հնարավոր փոխարկմամբ։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: