ԱՄՆ Ֆինանսների նախարարության մերժումը երկարաձգել գլխավոր լիցենզիան, որը թույլ է տալիս Ռուսաստանին վճարումներ կատարել իր արտաքին պարտքի սպասարկման համար, ոչ այլ ինչ է, քան արհեստական դեֆոլտի պարտադրանք:Այս կարծիքը ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ամերիկյան Navigator Principal Investors ներդրումային ընկերության տնօրեն Քայլ Շոստակը։«ԱՄՆ Ֆինանսների նախարարության Օտարերկրյա ակտիվների վերահսկողության վարչության որոշումը՝ չերկարաձգել այսպես կոչված լիցենզիան՝ Արեւմուտքում սառեցված արժութային պահուստներից ռուսաստանյան սուվերեն պարտատոմսերով տոկոսագումարները վճարելու մասով, այդ պարտավորությունները փաստացի կտեղափոխի դեֆոլտային կատեգորիա՝ միջազգային վարկանիշային գործակալությունների հասկացությամբ եւ մեկնաբանությամբ: Այս իրավիճակն այլ կերպ, քան արհեստական դեֆոլտի պարտադրանք, չի կարելի անվանել։ Ռուսաստանն այժմ բավականաչափ միջոցներ ունի իր արտաքին պարտքը սպասարկելու համար»,- ասել է նա։Փորձագետի խոսքով՝ լիցենզիայի կասեցումը կնշանակի, որ «այդ արժեթղթերում ներդրողները չեն կարողանա վճարումներ ստանալ դոլարով կամ այլ արտարժույթով, առնվազն՝ հօգուտ ԱՄՆ-ից ներդրողների»։ Այնուամենայնիվ, նրանց մոտ «տեսականորեն մնում են եվրոյով, ֆունտով եւ շվեյցարական ֆրանկով վճարումների հնարավորությունը», սակայն «գործնականում նման վճարումները դժվարանում են գործակալ բանկերի դիրքորոշման պատճառով, որոնք ամեն ինչում համաձայնվում են կարգավորիչի հետ՝ վախենալով, որ կմեղադրվեն պատժամիջոցները խախտելու մեջ»: 18.05.2022 | 09:30 Bloomberg․ ԱՄՆ-ն մտադիր է արգելափակել ՌԴ պետական պարտքով վճարումները Իսկ եթե արտարժույթներով փոխանցումներ կատարելու փորձերն անհաջող լինեն, նշում է Շոստակը, ապա ՌԴ ֆինանսների նախարարությունը բոլոր ցանկացողներին կառաջարկի ռուբլով հաշիվներ բացել։ «Ես տեսնում եմ ներդրողների որոշակի կատեգորիա, որոնք կարող են համաձայնվել դրան՝ իրենց դիրքերը վերջնականապես վնասով դուրս գրելու ցանկության բացակայության պատճառով։ Ժամանակի ընթացքում, թերեւս, հնարավոր կլինի ռուբլով նման վճարումները փոխարկել դոլարի կամ եվրոյի եւ օրինական ճանապարհով ուղարկել Արեւմուտք»,- ասել է ամերիկացի ներդրողը։ Դեֆոլտի ընթացակարգըՓորձագետը հիշեցրել է, որ Ռուսաստանի դեֆոլտը ճանաչելու որոշումը պետք է կայացնի Լոնդոնի կամ Նյու Յորքի դատարանը՝ առանձին հիմնադրամների կամ ներդրողների խմբերի հայցերը ներկայացնելուց հետո, որոնք կփորձեն արտերկրում ռուսաստանյան ունեցվածքը բռնագանձել իրենց օգտին: «Որքան էլ ծախսատար լինեն իրավաբանների ծառայությունները նման գործընթացներում, Ռուսաստանն ունի հստակ դիրքորոշում նույն այդ արեւմտյան չափանիշներով, եւ պարտադիր չէ, որ արեւմտյան դատարանը ինքնաբերաբար զբաղեցնի նման դժգոհ ներդրողների կողմը։ Գլխավորը՝ գրագետ եւ հետեւողականորեն ապացուցել այդ դեֆոլտի արհեստական բնույթն ու պարտադրումը, ինչպես նաեւ ռուբլով վճարումներ կատարելու հնարավորությունն ու ցանկությունը, ընդ որում՝ նման նախադեպեր, ամենայն հավանականությամբ, կհայտնվեն»,- նշել է նա: 10.04.2022 | 09:28 Դեֆոլտ․ բացելով փակագծերը Հետեւանքները Ռուսաստանի համարՆերդրողի կարծիքով՝ նման արհեստական դեֆոլտը, առավել եւս՝ վարկանիշային գործակալությունների դիրքորոշումը, լրջորեն չի ազդի երկրում տիրող իրավիճակի վրա։ «Հաշվի առնելով սահմանված պատժամիջոցները՝ Ռուսաստանը կոլեկտիվ Արեւմուտքի կողմից արդեն իսկ դուրս է բերվել կապիտալի համաշխարհային շուկաների շրջանակներից եւ մոտ ապագայում նա արտաքին փոխառություններ չի կատարելու։ Ռուսաստանում նաեւ օբյեկտիվորեն դադարեցվել են արեւմտյան ներդրողների պորտֆելային կամ ուղղակի ներդրումները»,- նշել է Շոստակը։Ստեղծված իրավիճակը մեծ ազդեցություն չի ունենա մերձավորարեւելյան եւ ասիական ներդրողների հետ աշխատանքի վրա, որոնց դերը «մոտ ապագայում կտրուկ կուժեղանա»։ «Ներդրողներն ավելի մեծ ուշադրություն կդարձնեն փաստացի հիմնարար մակրոցուցանիշներին, Ռուսաստանի՝ որպես սուվերեն վարկառուի, վճարային հաշվեկշռի, եկամուտների եւ ծախսերի իրական կառուցվածքին։ Նրանց համար դեֆոլտի վարկանիշային կարգավիճակը կլինի երկրորդական, կամ կգտնվեն բացառություններ»,- ընդգծել է փորձագետը։Ինչ վերաբերում է այս տարածաշրջաններից ուղղակի ներդրողներին, ապա նրանք կվերլուծեն ներդրումների որակը անմիջապես կոնկրետ ակտիվում: «Նման ներդրումների օրինակներ կան այն երկրներում, որոնք արդեն եղել են դեֆոլտի մեջ։ Մասնավորապես, մերձավորարեւելյան եւ ասիական ներդրողներն ամենառիսկային ժամանակաշրջաններում ներդրումներ են կատարել Արգենտինայի եւ Հունաստանի ընկերությունների պարտավորություններում եւ բաժնետոմսերում, որտեղ, ի դեպ, եղել են իրական, ոչ թե արհեստական դեֆոլտներ»,- եզրափակել է ներդրողը։Իրավիճակը՝ կապված ՌԴ արտաքին պարտքի հետ Նախօրեին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի երկարաձգել գլխավոր լիցենզիան, որը թույլ է տալիս Ռուսաստանին վճարումներ կատարել իր արտաքին պարտքի սպասարկման համար. այն ավարտվել է մայիսի 25-ին Մոսկվայի ժամանակով 07:01-ին։ Միաժամանակ, անցած շաբաթ այս գերատեսչության ղեկավար Ջանեթ Յելենը նշել էր, որ նույնիսկ Ռուսաստանի հնարավոր տեխնիկական դեֆոլտը՝ պայմանավորված այն հանգամանքով, որ Արեւմուտքը պարզապես թույլ չի տալիս սպասարկել իր արտաքին պարտքը, ստեղծվող իրավիճակում էական փոփոխություն չի տա։ՌԴ ֆինանսների նախարարության տվյալներով՝ 2022 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Ռուսաստանի արտաքին պետական պարտքը կազմել է $57.143 միլիարդ, այդ թվում՝ 37.26 միլիարդ արտաքին պարտատոմսերի գծով պարտքը: Ընդհանուր առմամբ, Ռուսաստանն ունի 15 ակտիվ պարտատոմսային փոխառություն՝ 2022-ից մինչեւ 2047թթ. մարման ժամկետներով։ Tweet Դիտում՝ 7460