ԱՄՆ-ն դժվար թե երկարաձգի գլխավոր լիցենզիան, որը թույլ կտա Ռուսաստանին վճարումներ կատարել իր արտաքին պարտքը սպասարկելու համար, սակայն Վաշինգտոնը դեռեւս վերջնական որոշում չի կայացրել այս հարցի շուրջ։Այս մասին նախօրեին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը գերմանական Բոննի արվարձանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ նրա հանդիպումը կայացել է «Մեծ յոթնյակի» (G7) երկրների ֆինանսների նախարարների եւ կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպման նախաշեմին։«Կարծում եմ՝ շատ հավանական է, որ լիցենզիան չեն երկարաձգի։ Այս մասին վերջնական որոշում չկա։ Սակայն քիչ հավանական եմ համարում, որ դա (լիցենզիայի առկայությունը- ՏԱՍՍ) շարունակվի»,- ասել է ֆինանսների նախարարության ղեկավարը։ 18.05.2022 | 09:30 Bloomberg․ ԱՄՆ-ն մտադիր է արգելափակել ՌԴ պետական պարտքով վճարումները ԱՄՆ Ֆինանսների նախարարության լիցենզիայի գործողության ժամկետը լրանում է մայիսի 25-ին: Նախարարը հիշեցրել է, որ, պատժամիջոցներ կիրառելով Ռուսաստանի սուվերեն պարտքի նկատմամբ, ԱՄՆ վարչակազմն այս լիցենզիայի շնորհիվ բացառություն է արել այդ սահմանափակումների ռեժիմից, «որպեսզի համակարգված անցում կատարվի» Վաշինգտոնի նոր կանոններին, «որպեսզի ներդրողները կարողանան վաճառել [ՌԴ պետական] արժեթղթերը»։ «Եվ ակնկալիքն այն էր, որ դա (այս տեսակի գործունեությունը -ՏԱՍՍ) սահմանափակված լինի ժամանակային առումով»,- հավելել է Յելենը:Միաժամանակ, նա խոստովանել է, որ նույնիսկ Ռուսաստանի հնարավոր տեխնիկական դեֆոլտը՝ պայմանավորված այն հանգամանքով, որ Արեւմուտքը պարզապես թույլ չի տալիս սպասարկել իր արտաքին պարտքը, ստեղծվող իրավիճակում էական փոփոխություն չի տա։«Ռուսաստանն այժմ [Արեւմուտքի պատժամիջոցների պատճառով] չի կարող վարկ վերցնել համաշխարհային ֆինանսական շուկաներում։ Երկիրը հասանելիություն չունի կապիտալի շուկաներին։ Եթե Ռուսաստանն օրինական ճանապարհ չգտնի այդ վճարումները կատարելու համար եւ իր պարտքով տեխնիկապես հայտնվի դեֆոլտի վիճակում, ապա չեմ կարծում, որ դա զգալի փոփոխություն է ներկայացնում Ռուսաստանի հետ կապված իրավիճակում։ Դուք (Ռուսաստանը - ՏԱՍՍ) արդեն կտրված եք կապիտալի համաշխարհային շուկաներից, եւ դա կշարունակվի»,- ընդգծել է Յելենը։ Tweet Դիտում՝ 3721