Bloomberg․ ԱՄՆ-ն մտադիր է արգելափակել ՌԴ պետական պարտքով վճարումները

18.05.2022 | 09:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՄՆ #Ռուսաստան #պատժամիջոցներ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հակված է արգելափակել պարտատոմսերով վճարումներ կատարելու Ռուսաստանի հնարավորությունը գլխավոր լիցենզիայի ժամկետի ավարտից հետո, որը պատժամիջոցներից բացառում է պետական պարտքի մի մասի սպասարկման վճարումները։

RBC-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Bloomberg-ը։ Գործակալության աղբյուրների համաձայն՝ վարչակազմը որոշել է չերկարաձգել լիցենզիան՝ Մոսկվայի վրա ֆինանսական ճնշումը պահպանելու համար։ Լիցենզիայի ժամկետը լրանում է մայիսի 25-ին։

Միաժամանակ, իրավիճակին ծանոթ մեկ այլ զրուցակից տեղեկացրել է, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը դեռ վերջնական որոշում չի կայացրել։ Սպիտակ տան եւ ֆինանսների նախարարության ներկայացուցիչները չեն պատասխանել գործակալության հարցմանը։

Ավելի ուշ Reuters-ը, վկայակոչելով ԱՄՆ անանուն պաշտոնյային, հայտնել է, որ հարցն ուսումնասիրության փուլում է: «Մենք դիտարկում ենք բոլոր տարբերակները Պուտինի վրա ճնշումը ուժեղացնելու համար»,- նշել է զրուցակիցը։ Այլ մանրամասներ նա չի հայտնել։

ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը թողարկել է լիցենզիա, որը ներդրողներին թույլ է տալիս մինչեւ մայիսի վերջ ստանալ Ռուսաստանի սուվերեն եվրապարտատոմսերով պարտքի վճարումները։ Մայիսի 25-ից հետո ԱՄՆ ռեզիդենտները պետք է անհատական թույլտվություններ ստանան՝ ռուսաստանյան սուվերեն եվրապարտատոմսերով տոկոսների կամ մայր գումարի վճարումները ստանալու համար։
Դիտում՝ 4787
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW