Մոսկվայում տարբեր կերպ են մեկնաբանել ՎՏԲ-ին երկու բանկերի միացման հեռանկարը

27.05.2022 | 12:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#Էլվիրա Նաբիուլինա #Անդրեյ Կոստին #ՎՏԲ
ՎՏԲ-ի, «Открытие» բանկի եւ եւ Ռուսաստանյան ազգային առեւտրային բանկի (РНКБ)  միավորման ուրվագիծը քննարկվում է, դեռեւս շատ հարցեր կան, լրագրողներին տեղեկացրել է Ռուսաստանի Բանկի (ԿԲ) ղեկավար Էլվիրա Նաբիուլինան։

«Քննարկումը շարունակվում է, Կենտրոնական բանկի համար սկզբունքային է՝ դուրս գալ «Открытие» բանկի կապիտալից։ Մենք իսկապես ցանկանում էինք այն վաճառել շուկայում, լավ չէ, երբ կարգավորիչին է պատկանում մրցակցային դաշտում գործող խաղացողներից մեկը։ Գործընթացը դեռեւս քննարկվում է, թե ինչպես կարող է կառուցվել գործարքը՝ դեռ շատ հարցեր կան»,- Նաբիուլինայի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Իր հերթին, ՎՏԲ-ի ղեկավար Անդրեյ Կոստինը լրագրողներին ասել է, որ լուծված է համարում բանկերի միավորման հարցը։ «Նախագահի որոշումը կա, իսկ նա ոչ միայն մեր գլխավոր հրամանատարն է, այլեւ բարձրագույն պաշտոնյան։ Որոշումը կա, այն պետք է կյանքի կոչել։ Ես այլ մեկնաբանություններ չունեմ եւ չեմ ունենա, քանի որ հարցն ինձ համար լուծված է»,- նշել է Կոստինը` ընդգծելով, որ արդեն կա բանկերի միավորման հայեցակարգը։

«Открытие» բանկի վաճառքի հարցը նախատեսվում է քննարկել հունիսի սկզբին կայանալիք կառավարության նիստում, ՏԱՍՍ-ին հայտնել է աղբյուրը ֆինանսական շուկայում։ Ենթադրվում է, որ հանդիպմանը կքննարկվեն «Открытие» բանկի ղեկավար Միխայիլ Զադորնովի փաստարկները վարկային հաստատությունը ՎՏԲ-ին միացնելու թերությունների մասին։

Ավելի վաղ ՌԴ ֆինանսների փոխնախարար Ալեքսեյ Մոիսեեւը հայտարարել էր, որ ՎՏԲ-ին «Открытие» բանկի միացնելու գործարքը կավարտվի այս տարի։ Ինչ վերաբերում է РНКБ-ին, ապա, ինչպես նշել էր Մոիսեեւը, կպահանջվի միայն հրամանագիր, իսկ «Открытие» բանկը ՎՏԲ-ին միացնելու մասով կպահանջի փոխգործակցության մեխանիզմ ՌԴ Կենտրոնական բանկի հետ:
Դիտում՝ 7607
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW