Զադորնովը դեմ է արտահայտվել ՎՏԲ-ի հետ «Открытие» բանկի միավորմանը

25.05.2022 | 10:36 Գլխավոր էջ / Նորություններ /
#Միխայիլ Զադորնով #«Открытие» բանկ #ՎՏԲ
ՎՏԲ-ի հետ «Открытие» բանկի միավորման գործարքը հնարավորություն չի տա հասնել բանկային հատվածի կապիտալի կայունության եւ արդյունավետության բարձրացման նպատակներին, ինչպես նաեւ ունի «մի շարք էական թերություններ»:

RBC-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է «Открытие» բանկի Վարչության նախագահ Միխայիլ Զադորնովի՝ ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովին ուղղված նամակում, որում բերվում են գործարքի դեմ ինչպես ֆինանսական, այնպես էլ իրավաբանական փաստարկներ։

Մասնավորապես, Զադորնովի կարծիքով, «Открытие» բանկի միացումը ՎՏԲ-ին էապես չի բարելավի վերջինիս ցուցանիշները եւ չի երաշխավորում բիզնեսի գործառնական արդյունավետության բարձրացում։ Открытие» բանկի ղեկավարությունը նշում է, որ ՎՏԲ-ի՝ ՎՏԲ24 մանրածախ բանկի համախմբելու նախկին փորձն անհրաժեշտ արդյունավետություն չի ապահովել։ «2018-2019 թվականներին բանկերի միաձուլումից հայտարարված սիներգիան գործնականում չի հաստատվել. ընդհանուր ծախսերը, ընդհակառակը, կտրուկ աճել են»,- ասված է նամակում։ Նշենք, որ Միխայիլ Զադորնովը 2005-2018 թվականներին եղել է ՎՏԲ24 բանկի ղեկավարը։

Նամակում նաեւ բերվում են ՎՏԲ-ի հետ ինտեգրվելու իրավաբանական ռիսկերը։ Այսպես, «Открытие» բանկուն կարծում են, որ ՎՏԲ-ն «Открытие» բանկի նախկին սեփականատերերի՝ «Բինբանկ»-ի եւ «Ռոսգոսստրախ»-ի դեմ «դատական գործերն ավարտելու մոտիվացիա չի ունենա»։

«Մենք ծանոթ չենք այս նամակին։ Որոշումը կայացվել է նախագահի կողմից։ Ընթանում է դրա իրականացման գործընթացը»,- RBC-ին հայտնել են ՎՏԲ-ի մամուլի ծառայությունում։ Կառավարության մամուլի ծառայությունը հարցումն ուղարկել է ֆինանսների նախարարություն, որի ներկայացուցիչը նշել է, որ բանկերի միավորման հարցը մշակվում է «նախագահի հանձնարարականներին համապատասխան»։ Կենտրոնական բանկը չի պատասխանել RBC-ի հարցմանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՎՏԲ-ի ղեկավար Անդրեյ Կոստինը դիմել էր ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին՝ առաջարկելով բանկի հետ մեկ ընդհանուր խմբում միավորել պետության կողմից վերահսկվող երկու վարկային հաստատություն՝ «Открытие» բանկը եւ «Ռուսաստանյան ազգային առեւտրային բանկ»-ը (РНКБ):



Անցած շավաթ ՌԴ ֆինանսների փոխնախարար Ալեքսեյ Մոիսեեւը հայտարարել էր, որ ՎՏԲ-ին «Открытие» բանկի միացնելու գործարքը կավարտվի այս տարի։ Ինչ վերաբերում է РНКБ-ին, ապա, ինչպես նշել էր Մոիսեեւը, կպահանջվի միայն հրամանագիր, իսկ «Открытие» բանկը ՎՏԲ-ին միացնելու մասով կպահանջի փոխգործակցության մեխանիզմ ՌԴ Կենտրոնական բանկի հետ:
Դիտում՝ 5268
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW