Ինչպես հայտնի է դարձել «Կոմերսանտ»-ին, ՎՏԲ-ի ղեկավար Անդրեյ Կոստինը դիմել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին՝ առաջարկելով բանկի հետ մեկ ընդհանուր խմբում միավորել պետության կողմից վերահսկվող եւս երկու վարկային հաստատություն՝ «Открытие» բանկը եւ Ռուսաստանյան ազգային առեւտրային բանկը (Российский национальный коммерческий банк - РНКБ)։Գաղափարն արդեն հավանության է արժանացել Վլադիմիր Պուտինի կողմից, մանրամասնել է «Կոմերսանտ»-ի աղբյուրներից մեկը։ Նա կարծում է, որ նման որոշումը բանկերին թույլ կտա «զգալիորեն խնայել մասնաճյուղերի վրա», որոնք ՎՏԲ-ի եւ «Откритие» բանկի մոտ հաճախ կրկնօրինակում են իրար, անձնակազմի ծախսերի վրա, ինչպես նաեւ «Ղրիմ կբերի դաշնային խոշոր խաղացողի»։«Պետական ֆինանսական ակտիվներն ուժեղ խաղացողի հիման վրա միավորելը տնտեսապես եւ քաղաքականապես արդարացված որոշում է թվում: Սա թույլ կտա օպտիմալացնել բյուջեի ծախսերը՝ կայունացնելու համար բանկային հատվածը եւ, միաժամանակ, պահպանել ֆինանսական ծառայությունների մրցունակ շուկան»,- նշել է կառավարությունում «Կոմերսանտ»-ի զրուցակիցը։Պարբերականի աղբյուրների համաձայն՝ գաղափարն արդեն ստացել է Ռուսաստանի Կենտրոնական բանկի աջակցությունը։ Կարգավորիչ մարմինը եւ ֆինանսների նախարարությունը չեն պատասխանել «Կոմերսանտ»-ի հարցումներին։ ՎՏԲ-ն, «Открытие» բանկը եւ РНКБ-ն հրաժարվել են մեկնաբանություններից:«Բանկերն արդեն ունեն շատ ընդհանրություններ։ Այսպես, «Открытие» բանկը գլխավորում է Միխայիլ Զադորնովը, ով 2005-2018 թվականներին ղեկավարել է ՎՏԲ24-ը։ Մինչ Ղրիմը Ռուսաստանին միանալը РНКБ-ն «Մոսկվայի բանկ»-ի դուստր կառույցն էր, որն այն ժամանակ արդեն ՎՏԲ խմբի մաս էր կազմում»,- գրում է «Կոմերսանտ»-ը։ Tweet Դիտում՝ 6125