Wells Fargo-ն գնահատել է ռուբլու արժեքն՝ առանց արհեստական աջակցման

23.04.2022 | 15:51 Գլխավոր էջ / Նորություններ /
#Wells Fargo #Բրենդան ՄաքՔեննա #ռուբլի
Վերջին ամսվա ընթացքում ռուբլու «տարակուսելի» ամրապնդումը ստեղծվել է արհեստականորեն եւ մոտ ապագայում կսկսի մարել։ Առանց նպատակային աջակցման միջոցների փոխարժեքը կարող էր հասնել 180 ռուբլու մեկ դոլարի դիմաց՝ հաշվի առնելով Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումները։

Banki.ru նախագծի փոխանցմամբ, Wells Fargo Securities-ի արժութային ստրատեգ Բրենդան ՄաքՔեննայի այս գնահատականը ներկայացրել է Bloomberg-ը։

Հրապարակման մեջ նշվում է, որ այնպիսի միջոցների ֆոնին, ինչպիսիք են կապիտալի շարժի նկատմամբ վերահսկողության հրատապ ներդրումը, ինչպես նաեւ արտահանողների նկատմամբ արտարժութային գրեթե ամբողջ հասույթը ռուբլու փոխակերպելու պահանջը, ՌԴ ազգային արժույթի փոխարժեքը ներքին շուկայում այս ամիս ամրապնդվել է 71%-ով՝  մարտին գրանցված նվազագույն մակարդակի համեմատ, երբ դոլարն արժեր 121 ռուբլի։

Այդուհանդերձ, ներդրողները զգուշանում են այս ռալիից՝ Ուկրաինայում հատուկ գործողության պատճառով ՌԴ տնտեսության համար աճող ծանր հետեւանքների եւ արտարժութային պարտավորություններով Ռուսաստանի՝ հնարավոր դեֆոլտին մոտենալու ֆոնին, գրում է Bloomberg-ը։ Գործակալությունը նշում է, որ մի շարք վերլուծաբանների կարծիքով՝ կապիտալի նկատմամբ Կրեմլի վերահսկողության միջոցներն արհեստականորեն էին աջակցում ռուբլուն եւ դոլարի նկատմամբ ռուբլու ընթացիկ փոխարժեքը, հավանաբար, չի արտացոլում ռուսաստանյան արժույթի իրական գնողունակությունը։

«Ռուսաստանյան արժույթի ներկայիս ամուր դիրքերը հիմնականում ձեռակերտ են: Առանց պետական քաղաքականության բոլոր այս միջոցների, փոխարժեքը, հավանաբար, կլիներ մեկ դոլարի դիմաց 180 ռուբլու մակարդակում՝ ելնելով հակամարտության զարգացումից»,- ասել է Wells Fargo Securities-ի փորձագետը:



Freedom Finance  ներդրումային ընկերության ՌԴ ֆոնդային շուկայում առեւտրային գործառնությունների ղեկավար Գեորգի Վաշչենկոն նույնպես կարծում է, որ ռուբլու ռալին մասամբ պայմանավորված է արտահանողների կողմից արտարժութային եկամուտի մեծ մասի փոխարկմամբ՝ սահմանված պահանջին համաձայն։

Միաժամանակ, պահանջներն աստիճանաբար մեղմացվում են, բացի այդ, մոտենում են ամառային տաք ամիսները, երբ ռուսաստանյան էներգակիրների գնորդների պահանջարկը կնվազի, եւ ռուբլին ամրապնդվելուց  հետո կթուլանա, կարծում է փորձագետը։ Նրա կարծիքով՝ մայիսին ռուսաստանյան արժույթը կարող է էժանանալ մինչեւ 90 ռուբլի մեկ դոլարի դիմաց։
Դիտում՝ 8277
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW