Ռուբլու փոխարժեքի գնագոյացման մեխանիզմն ունի իր դրայվերներն ու օրինաչափությունները, որոնք պետք է գոյություն ունենան։ Եվ, նույնիսկ հաշվի առնելով Ռուսաստանի ԿԲ-ի կարգավորիչ խիստ գործողություններն ազգային արժույթի նկատմամբ, ոչ ոք դեռ չի չեղարկել գործող օրենքները։Այս մասին Prime գործակալության հետ զրույցում ասել է Russ-Invest ներդրումային ընկերության ավագ վերլուծաբան Ռոման Բլինովը։ «Չեմ կարծում, որ ռուսական ռուբլին կամրապնդվի եւ կարող է դա անել անվերջ՝ հետեւելեվ ՌԴ Կենտրոնական բանկի հրամաններին, եւ հասնել, օրինակ, 60 կամ 50 ռուբլու մեկ ԱՄՆ դոլարի դիմաց»,- նշել է նա։Բլինովի խոսքով՝ փոխարժեքի գնագոյացման վրա հնարավոր է ազդել այս կամ այն մեթոդներով, սակայն տարվել դրանով իմաստ չունի։ Այս պրոցեսները կարող են եւ, ամենայն հավանականությամբ, կունենան նույն հետեւանքները, ինչ զսպանակի սեղմումը. ինչ-որ պահի հակառակ շարժում կլինի: 13.04.2022 | 22:40 SberCIB-ի վերլուծաբանները գնահատել են ռուբլու ամրապնդման ներուժը «Շուկան, եթե հաշվի առնենք հենց շուկայական մոտեցումն ազգային արժույթի փոխարժեքի գնագոյացման շուկայական գործոնների նկատմամբ, պետք է հնարավորություն ունենա զբաղվել փոխարժեքի ձեւավորման հենց շուկայական մեխանիզմներով ու սկզբունքներով։ Եթե դրանք չեղարկվեն, ապա հարց կառաջանա՝ որքանո՞վ շուկայական փոխարժեք մենք կտեսնենք եւ կունենանք արդյունքում։Այս դեպքում ռուբլին, հնարավոր է, պարզապես կդադարի լինել շուկայական տնտեսություն ունեցող երկրի արժույթ։ Միգուցե մենք կգնանք Իրանի հետքերով, բայց դեռեւս նման միտում չի երեւում։ Իսկ եթե վերցնենք Իրանի փորձը՝ այդ երկրի կերպարով եւ նմանությամբ, ապա որոշակի ժամանակահատվածը մեկ Ռուսաստանի ԿԲ-ն ինչ-որ փոխարժեք կսահմանի, որն ադեկվատ կհամարի։ Սա բացարձակապես շուկայական տնտեսությամբ ազգային արժույթի փոխարժեքը չէ եւ, ուրեմն, նման տարբերակի կարելի է գնալ, այլ հարց է՝ արդյոք դա պետք է»,- նշել է գործակալության զրուցակիցը։ Tweet Դիտում՝ 24757