SberCIB-ի վերլուծաբանները գնահատել են ռուբլու ամրապնդման ներուժը

13.04.2022 | 22:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#SberCIB Investment Research #ռուբլի #փոխարժեք
Ապրիլին կշարունակվի ռուբլու ամրապնդումը հիմնական արժույթների նկատմամբ․ դոլարը կարող է իջնել մինչեւ 75 ռուբլի կամ նույնիսկ փորձարկել 70 ռուբլու մակարդակը։

Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի փոխանցմամբ՝ այս մասին գրել են SberCIB Investment Research-ի վերլուծաբանները «ՍբերՆերդրումներ» («СберИнвестиции») Telegram ալիքում։

Փորձագետները նշել են, որ ապրիլին ռուսաստանյան արտահանողներին սպասվում են խոշոր հարկային վճարումներ՝ մոտ 21 միլիարդին համարժեք։ Փետրվարի վերջին եւ մարտին ռուբլու արժեզրկման եւ նավթի բարձր գնի հաշվին արտահանողների եկամուտներն ու հարկերի գումարն աճել են։ Օգտակար հանածոների արդյունահանման համար հարկը մարտ ամսին կլինի ռեկորդային բարձր՝ այն գնահատվում է 1,3 տրիլիոն ռուբլի, ինչպես նաեւ մուտքեր կապահովեն շահութահարկը եւ նավթային հատվածի համար լրացուցիչ եկամտահարկը 2021 թվականի առաջին եռամսյակում։ Ռուբլով հարկերը վճարելու համար արտահանողներին անհրաժեշտ կլինի վաճառել արտարժույթ։ Ուժի մեջ է մնում նաեւ ՌԴ նախագահի պահանջն արտահանողներին՝ վաճառել արտարժութային եկամուտի 80%-ը դրա ստանալուց առաջին երեք օրվա ընթացքում։



Բացի այդ, դեռեւս գործում է կապիտալի շարժի վրա Ռուսաստանի Բանկի (ԿԲ) կողմից ներդրված սահմանափակումների զգալի մասը, թեեւ որոշակի մեղմացումներ արդեն տեղի են ունեցել։ Մասնավորապես, ԿԲ-ն չեղարկել է բորսայում դոլարի, եվրոյի եւ ֆունտ ստերլինգի գնման համար 12% միջնորդավճարը, ինչպես նաեւ թույլատրել է բանկերին կանխիկ արտարժույթ վաճառել ռուսաստանցիներին, որը նրանք ստացել են ապրիլի 9-ից ոչ շուտ։

Մինչեւ 2022 թվականի ավարտն, այնուամենայնիվ, դոլարի փոխարժեքը, միեւնույն է, սահուն կաճի մինչեւ 85 ռուբլի եւ կմնա այս մակարդակում 2023 թվականի առաջին եռամսյակում (ըստ բազային սցենարի), կարծում են SberCIB Investment Research-ի վերլուծաբանները։

Ռուբլու ամրապնդմանը կխանգարի դեպի Ռուսաստան ներմուծման աճը՝ մատակարարման շղթաների վերականգնման եւ կապիտալի շարժի (օրինակ, «բարեկամ» երկրների հետ) սահմանափակումների հետագա թուլացման հետ մեկտեղ։ Բացի այդ, դոլարն ինքնին կարող է ամրապնդվել նաեւ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի կողմից հիմնական տոկոսադրույքի բարձրացման հաշվին, ավելացրել են փորձագետները։
Դիտում՝ 5206
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW