Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների գործարարները 2022 թվականի հունվար-մարտին Wildberries-ի միջոցով 4,5 անգամ ավելացրել են վաճառքների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։«Մերձավոր արտասահմանում Wildberries-ի ակտիվ զարգացման շնորհիվ 2022 թվականի հունվար-մարտ ամիսներին Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի, Ղրղզստանի եւ Ուզբեկստանի տեղական բիզնեսները տարեկան կտրվածքով 4,5 անգամ ավելացրել են իրենց արտադրանքի վաճառքներն առցանց հարթակի միջոցով՝ մինչեւ 1,9 միլիարդ ռուբլի»,- ասված է ընկերության հաղորդագրության մեջ, որը մեջբերում է ՏԱՍՍ-ը։Wildberries-ում նաեւ նշել են, որ ամենաշատը վաճառքներն ավելացրել են սպորտային սնունդ իրացնող ձեռներեցները (գրեթե 10 անգամ), ինչպես նաեւ շինանյութերի (մոտ 8 անգամ), կենդանիների համար նախատեսված ապրանքների (շուրջ 7 անգամ), սննդամթերքի (գրեթե 6 անգամ) եւ գրենական պիտույքների (5,3 անգամ) վաճառքով զբաղվող գործարարները: ԵԱՏՄ երկրներից ներմուծման ամենամեծ ծավալը (մոտ 53%) բաժին է ընկել հագուստին, եւս 18%-ը՝ կոսմետիկային եւ օծանելիքին, մոտ 6%-ը՝ տան համար նախատեսված ապրանքներին։2022 թվականի առաջին եռամսյակում ԵԱՏՄ երկրներից ձեռներեցների թիվը 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 13 անգամ, եզրափակել են ընկերությունում։ 03.02.2022 | 15:11 Տատյանա Բակալչուկ. մեքենաներ, մուշտակներ եւ զբոսանավեր ցանկանալն այլեւս մոդայիկ չէ Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերին Հայաստան էր ժամանել Wildberries ընկերության հիմնական սեփականատեր եւ գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկը: Նրա հետ հանդիպմանն ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը կարեւորել էր ապրանքների եւ ծառայությունների հասանելիության մակարդակի բարձրացումը՝ անկախ աշխարհագրական վայրից, ինչպես նաեւ տեղական արտադրողների ապրանքները միջազգային շուկա արտահանելու հնարավորությունների զարգացումը: Այս համատեքստում նշվել էր Հայաստանի ազգային փոստային օպերատորի՝ ՀայՓոստի հետ համագործակցության զարգացումը:Տատյանա Բակալչուկը գոհունակությամբ արձանագրել էր «հայ արտադրողների արտադրանքի վաճառքի ծավալների աճը Wildberries հարթակի միջոցով, որը հասնում է տարեկան շուրջ $8 միլիոնի եւ տարեցտարի աճում է երկնիշ ցուցանիշով»։Այս տարվա համար Wildberries-ը նախատեսում էր լայնածավալ ներդրումներ իրականացնել Հայաստանում՝ «կառուցել նոր լոգիստիկ, իր բնույթով տարածաշրջանային կենտրոն»: Tweet Դիտում՝ 4270