«Ես մեծ ընտանիք ունեմ, յոթ երեխա, սա հսկայական կապիտալ է: «Կապիտալ» հասկացությունը ներառում է նաեւ թիմ, առանց որի ընկերությունը չէր կարող այդքան արագ աճել»,- Marie Claire ամսագրին տված հարցազրույցում ասել է ռուսաստանյան Wildberries առցանց խանութի հիմնական սեփականատեր Տատյանա Բակալչուկը։«Կարծում եմ, մեքենաներ, մուշտակներ եւ զբոսանավեր ցանկանալն այլեւս մոդայիկ չէ։ Նորմալ մարդիկ վաղուց են հասկացել, որ դրանք ոչ ակնհայտ արժեքներ են։ Նոր մեքենան կորցնում է 30% արժեքը, հենց որ այն դուրս եք բերում սրահից։ Արդյոք մեզ պե՞տք է եւս մեկ նորը, եթե նախորդը բավականին լավն է»,- նկատել է նա։Ներդրումներին եւ խնայողություններին վերաբերող հարցին Wildberries-ի ղեկավարը պատասխանել է, որ ինքն ու ամուսինն իրենց ողջ եկամուտը ներդնում են ընկերությունում։ «Տարբեր բանկեր՝ ռուսաստանյան եւ արտասահմանյան, պարբերաբար գալիս են մեզ մոտ եւ առաջարկում private banking։ Բայց ես վատ հաճախորդ եմ, քանի որ նրանց պատվիրակելու բան չունեմ: Նրանք համոզում են, որ պետք է տոկոսով գումար ներդնել։ Պատասխանում եմ. «Ինձ դա ընդհանրապես չի հետաքրքրում»։ Այստեղ սկսվում են երեխաների անվտանգության բարձիկի մասին փաստարկները»։«Այո, բայց մեր բիզնեսի նպատակը երեխաների, թոռների ու ծոռների համար բավարար գումար վաստակելը չէ։ Մենք ցանկանում ենք փորձել «տնտեսական հրաշք» իրագործել Ռուսաստանում, եթե նպաստենք բյուջետային հումքի վրա հիմնված տնտեսությունը ձեռնարկատիրականի փոխարինելուն։ Դե, եթե ինչ-որ բան «այնպես չգնա», եւ ես ստիպված լինեմ տեղափոխվել ծնողներիս ամառանոց՝ կարտոֆիլ աճեցնելու, ապա միայն կզղջամ, որ չեմ կարող զբաղվել սիրած գործով, որ չունեմ հնարավորություն ինչ-որ բան դեպի լավը փոխելու։ Ես հաստատ չեմ տխրի, որ չեմ գնել բնակարաններ, առանձնատներ եւ մեքենաներ»,- ասել է նա։ Tweet Դիտում՝ 5711