Ռուսաստանի դեֆոլտը կարող է վերածվել Եվրոպայի դեֆոլտի։ Ե՛վ բարոյական, եւ՛, հնարավոր է, նյութական։ ԵՄ ֆինանսական համակարգն այնքան էլ կայուն չէ, մարդկանց վստահությունն ընկնում է։Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը՝ դրանով իսկ արձագանքելով Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հայտարարությանն առ այն, որ Ռուսաստանի դեֆոլտը «միայն ժամանակի հարց է»։«Սպասեք շարքային եվրոպացիների հզոր երախտագիտությանը հիպերինֆլյացիայի համար, որն այլեւս հնարավոր չէ վերագրել չար ռուսներին, խանութներում տարրական ապրանքների բացակայության եւ փախստականների ներհոսքի համար, որը կառաջացնի բռնի հանցագործության ալիք՝ էլ ավելի ծանր, քան ալբանականը»,- գրել է Մեդվեդեւը։Նրա խոսքով՝ «եվրոպացի մորաքույր Ուրսուլան սկսեց ակտիվորեն տեքստեր հրապարակել», որոնց հիմնական իմաստը «հիմա արդեն ոչ թե հյուծված մարդկանց տառապանքի, հատուկ ռազմական գործողության ավարտի, Ուկրաինայում երկար սպասված խաղաղության, այլ Ռուսաստանի պարտավորություններով դեֆոլտի մասին է»։ 30.03.2022 | 14:33 Մեդվեդեւը համոզված է՝ «գալիս է տարածաշրջանային արժույթների դարաշրջանը» ԵՀ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Bild am Sonntag թերթին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ արեւմտյան պատժամիջոցները գնալով ավելի շատ են սասանում Ռուսաստանի տնտեսությունը, եւ դեֆոլտը «միայն ժամանակի հարց է»։«Պատժամիջոցները շաբաթ առ շաբաթ ավելի խորն են ներխուժում Ռուսաստանի տնտեսության մեջ. դեպի Ռուսաստան ապրանքների արտահանումը 70%-ով փլուզվել է»,- ԵՀ ղեկավարի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը:Նրա խոսքով՝ «հարյուրավոր խոշոր ընկերություններ եւ հազարավոր փորձագետներ լքել են երկիրը, ՀՆԱ-ն Ռուսաստանում, ներկայիս կանխատեսումների համաձայն, կնվազի 11%-ով»։ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի կարծիքով՝ «Ռուսաստանի պետական սնանկացումը միայն ժամանակի հարց է»։ Tweet Դիտում՝ 5239