«Սբերբանկ»-ը դադարեցրել է բոլոր արտարժութային փոխանցումներն արտասահման
08.04.2022 | 23:34 Գլխավոր էջ / Նորություններ /


Նշվում է, որ օտարերկրյա բանկերում թղթակցային հաշիվներով արտարժութային գործարքների նկատմամբ պատժամիջոցների ուժի մեջ մտնելու պատճառով ապրիլի 7-ից հնարավոր չէ արտարժույթով փոխանցում կատարել արտասահման։ Արգելքը տարածվում է Sberbank Online բջջային հավելվածում և բանկի մասնաճյուղերում փոխանցումների վրա:
Ապրիլի 6-ից ձեւակերպված փոխանցումներն ամբողջությամբ կվերադարձվեն հաճախորդի հաշվին միջնորդավճարի հետ միասին։ Բանկում նաեւ ընդգծել են, որ բանկի մասնաճյուղերում ռուբլով արտասահմանյան փոխանցումները ռեզիդենտներին հասանելի են սովորական ռեժիմում՝ առանց սահմանափակումների։
Միաժամանակ, բանկի մամուլի ծառայությունում մանրամասնել են, որ «Սբերբանկ»-ում արտերկիր բոլոր փոխանցումների ավելի քան 90%-ը ռուբլով փոխանցումներն են մերձավոր արտասահմանի երկրներ։
Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին ԱՄՆ-ն ամբողջական արգելափակող պատժամիջոցներ էր սահմանել «Սբերբանկ»-ի եւ «Ալֆա-բանկի նկատմամբ։ Այսօր Եվրամիությունը ամբողջությամբ արգելք է դրել չորս «ռուսաստանյան առանցքային բանկերի» (դրանց անունները բերված չեն) հետ գործարքների վրա: Նշվում է, որ այդ բանկերին բաժին է ընկնում Ռուսաստանի բանկային հատվածի շուկայի 23%-ը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: