ԵՄ-ն ամբողջությամբ արգելափակել է չորս «ռուսաստանյան առանցքային բանկերը»

08.04.2022 | 16:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵՄ #ՌԴ բանկեր #պատժամիջոցներ
Եվրամիությունը (ԵՄ) նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ, որոնց առաջարկների մասին հայտարարվել էր դեռեւս ապրիլի 5-ին։
 
«Համաձայնեցված փաթեթը ներառում է մի շարք միջոցներ, որոնք ուղղված են Ռուսաստանի կառավարության եւ տնտեսության վրա ճնշումը մեծացնելուն, ինչպես նաեւ ագրեսիայի համար Կրեմլի ռեսուրսների սահմանափակմանը»,- ասված է Եվրոպական խորհրդի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Այսօր ԵՄ-ն որոշ կոնկրետ թվեր է բացահայտել: Այսպես, €4 միլիարդի չափով ածուխի ներկրման արգելքից բացի, արտահանման սահմանափակումներ են մտցվում հրթիռային շարժիչների համար վառելիքի, քվանտային համակարգիչների եւ առաջադեմ կիսահաղորդիչների, բարձր տեխնոլոգիական էլեկտրոնիկայի, ծրագրային ապահովման, տրանսպորտային սարքավորումների եւ այլ ապրանքների նկատմամբ՝ ընդհանուր $10 միլիարդ գումարի չափով: Իսկ փայտանյութի, ցեմենտի, պարարտանյութերի, ծովամթերքների եւ ալկոհոլային խմիչքների ներմուծման սահմանափակումները՝ ընդհանուր $5,5 միլիարդի չափով:



RBC-ի փոխանցմամբ՝ Եվրամիությունը նաեւ ամբողջությամբ արգելք է դրել չորս «ռուսաստանյան առանցքային բանկերի» (դրանց անունները բերված չեն) հետ  գործարքների վրա: Նշվում է, որ այդ բանկերին բաժին է ընկնում Ռուսաստանի բանկային հատվածի շուկայի 23%-ը։ «SWIFT-ից անջատվելուց հետո այդ բանկերի ակտիվները ենթակա են սառեցման, այդպիսով դրանք ամբողջությամբ կկտրվեն ԵՄ շուկաներից»,- ասված է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, նոր միջոցներն ուղղված են պատժամիջոցների շրջանակում «առկա սողանցքների» վերացմանը։
Դիտում՝ 4953
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW