Պատժամիջոցների հինգերորդ փաթեթի շրջանակում Եվրամիությունը (ԵՄ) կարգելի Ռուսաստանից ածուխի ներմուծումը, հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։«Առաջինը՝ մենք արգելք կդնենք Ռուսաստանից տարեկան €4 միլիարդի չափով ածուխի ներկրման վրա։ Սա Ռուսաստանին կզրկի եկամտի եւս մեկ կարեւոր աղբյուրից»,- ԵՀ նախագահի խոսքերն է մեջբերում RBC-ն:Ընդհանուր առմամբ, նոր փաթեթը ներառում է վեց հիմնական ուղղություն, բացի ածուխի ներմուծման արգելքից, այն ներառում է.- չորս ռուսաստանյան բանկերի՝ ներառյալ ՎՏԲ-ի հետ գործարքների արգելք,- Եվրամիության նավահանգիստներ ռուսաստանյան նավերի մուտքի (բացառությամբ՝ գյուղատնտեսական եւ պարենային ապրանքների, ինչպես նաեւ էներգակիրների փոխադրումը) եւ ռուսաստանյան ու բելառուսական ավտոմոբիլային եւ տրանսպորտային ընկերությունների գործունեության արգելք, - քվանտային համակարգիչների, կիսահաղորդիչների, տրանսպորտային սարքավորումների Ռուսաստան արտահանման արգելք,- Ռուսաստանից փայտի, ցեմենտի, ծովամթերքի, ալկոհոլային խմիչքների ներմուծման արգելք,- ռուսաստանյան ընկերություններին ԵՄ անդամ երկրներում պետական գնումներին մասնակցելու արգելք:Բացի այդ, ինչպես նշել է ԵՀ ղեկավարը, Եվրամիությունը կընդլայնի ռուսաստանցիների «սեւ ցուցակները», կոնկրետ անձանց անունները կհրապարակվեն ավելի ուշ։«Մենք աշխատում ենք լրացուցիչ պատժամիջոցների վրա, ներառյալ նավթի ներկրումը», - ընդգծել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը: Tweet Դիտում՝ 4764