ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը կարծում է, որ բրիտանա-հոլանդական Shell նավթագազային ընկերության՝ Ռուսաստանից գազ գնելու անհնարինությունը պայմանավորված է Լոնդոնի հակառուսական քաղաքականությամբ։«Լոնդոնը ցանկանում է լինել առաջնորդն այն ամենի, ինչը հակառուսական է։ Նա նույնիսկ ցանկանում է առաջ անցնել Վաշինգտոնից: Ահա եւ հետեւանքները»: Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով այն փաստը, որ Մեծ Բրիտանիան, ի տարբերություն Եվրամիության երկրների, պատժամիջոցներ է սահմանել «Գազպրոմբանկ»-ի դեմ, ինչը թույլ չի տալիս բրիտանական ընկերությանը ռուսաստանյան գազը գնել ռուբլով։Նախօրեին Bloomberg-ը, վկայակոչելով երկու իրազեկ աղբյուր, հայտնել էր, որ Shell-ը կարող է խնդիրներ ունենալ այս ամիս ռուսաստանյան գազի դիմաց ռուբլով վճարելիս, ինչպես պահանջում են ՌԴ իշխանությունները։ Դժվարությունը կայանում է նրանում, որ հաշվարկները պետք է կատարվեն «Գազպրոմբանկ»-ի միջոցով, իսկ Shell-ին արգելված է համագործակցել վերջինիս հետ՝ բանկի դեմ բրիտանական պատժամիջոցների պատճառով։Ռուսաստանից գազ ստանալը շարունակելու համար Մոսկվային ոչ բարեկամական երկրների բոլոր եվրոպական ընկերությունները պետք է ռուսաստանյան լիազորված բանկում երկու հատուկ հաշիվ բացեն՝ ռուբլով եւ արտարժույթով, եւ այդ բանկի միջոցով բոլոր հաշվարկները գազի դիմաց կատարեն ռուբլով։ Համապատասխան հրամանագիրը մարտի 31-ին ստորագրել է Վլադիմիր Պուտինը, գրում է Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսը։Լիազորված բանկ է նշանակվել «Գազպրոմբանկ»-ը։ Բայց քանի որ մարտին բանկը հայտնվել էր բրիտանական պատժամիջոցների տակ՝ Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողության պատճառով, բրիտանական օրենսդրությունն արգելում է Shell-ին համագործակցել այդ բանկի հետ: 01.04.2022 | 10:45 Բրիտանացի բանկիրներն անօրինական են համարում ռուսաստանցիների դեմ Լոնդոնի ծրագիրը «Գազպրոմը»-ը տեղյակ է Shell-ի պոտենցիալ խնդիրների մասին եւ փորձում է լուծել դրանք, Bloomberg-ին անանունության պայմանով հայտնել են աղբյուրները։ Ըստ Bloomberg-ի՝ ընդհանուր առմամբ, «Գազպրոմ»-ն ապահովում է եվրոպական երկրների սպառած գազի մոտ 40%-ը։ Shell-ը ռուսաստանյան ընկերության հետ ունի առնվազն երկու երկարաժամկետ պայմանագիր, որոնց վրա տարածվում են նոր կանոնները. դրանց համաձայն՝ մատակարարումները համարժեք են հիմնական արտասահմանյան հաճախորդներին «Գազպրոմ»-ի տարեկան արտահանման մոտ 1,5%-ին, նշում է գործակալությունը։Shell-ի մամուլի ծառայությունում հայտարարել են, որ «ուշադիր հետեւում են իրավիճակին»: Ընկերությունում հրաժարվել են լրացուցիչ պարզաբանումներ տալ:Ավելի վաղ Shell-ը խոստացել էր «փուլային տարբերակով հրաժարվել» ռուսաստանյան նավթամթերքի եւ գազի գնումներից, սակայն կշարունակի որոշակի մատակարարումներ ստանալ երկարաժամկետ պայմանագրերով մինչեւ դրանց ժամկետի ավարտը։ Shell-ը «Գազպրոմ»-ի հետ պայմանագիր ունի մինչեւ 2031 թվականը Գերմանիային գազ մատակարարելու, ինչպես նաեւ մինչեւ 2028 թվականը Մեծ Բրիտանիա առաքելու համար։«Գազպրոմ»-ը սկսել է հաճախորդներին ծանուցել վճարումների նոր ընթացակարգի մասին ապրիլի 1-ից։ Սպառողները մի քանի շաբաթ կունենան նոր կանոններին հարմարվելու համար, քանի որ ապրիլին ստացված գազի դիմաց վճարումները պետք է կատարվեն այս ամսվա վերջին կամ մայիսին, Պեսկովի խոսքերն է մեջբերել գործակալությունը։ Tweet Դիտում՝ 4419