Գեորգիեւան ասել է՝ որ դեպքում ՌԴ-ն կարող է զրկվել ԱՄՀ-ին անդամակցությունից

29.03.2022 | 17:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կրիստալինա Գեորգիեւա #ԱՄՀ
Ռուսաստանի տնտեսությունն այս տարի կբախվի խորը ռեցեսիայի, կարծում է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավար Կրիստալինա Գեորգիեւան։

«Ուկրաինայում ռազմական գործողություններն ավերում են այս երկիրը եւ շատ կործանարար են Ռուսաստանի համար»,- Գեորգիեւայի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։

Պատասխանելով հարցին՝ արդյոք Ռուսաստանին կարելի՞ է զրկել ԱՄՀ-ին անդամակցությունից, Գեորգիեւան ընդգծել է, որ դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե «կազմակերպության մյուս անդամները հայտարարեն, որ այլեւս չեն ճանաչում Ռուսաստանի կառավարությունը»։ «Դա շատ բարդ որոշում է»,- հավելել է նա:

Անդրադառնալով կորոնավիրուսի համավարակից հետո համաշխարհային տնտեսության վերականգնմանը, ԱՄՀ ղեկավարը նշել է, որ այդ գործընթացը նոր է թափ հավաքում։

«Համաշխարհային տնտեսությունը դեռեւս վերականգնվում է համավարակից: Մենք սկսում ենք ամենացածր կետից: Հույս ունեինք ավելի մեծ աճի եւ գնաճի զսպման: Սակայն ստացանք ճիշտ հակառակը՝ աճի անկում եւ մեծ գնաճ»,- ասել է ԱՄՀ ղեկավարը։



Banks.amհիշեցնում է, որ մարտի 11-ի «Մեծ յոթնյակի» (G7) երկրների առաջնորդների հայտարարության մեջ նշվում էր, որ իրենք մտադիր են համաձայնության գալ այն հարցի շուրջ, որ Ռուսաստանը չկարողանա միջոցներ ստանալ Արժույթի միջազգային հիմնադրամից, Համաշխարհային բանկից եւ միջազգային ֆինանսական այլ կառույցներից: «Ռուսաստանը չի կարող կոպտորեն խախտել միջազգային իրավունքը եւ հույս դնել միջազգային տնտեսական կարգի մաս լինելու առավելության վրա»,- ասված էր փաստաթղթում։

Իսկ մարտի կեսին ԱՄՀ գործադիր խորհուրդը Մեծ Բրիտանիայի, Կանադայի եւ ԱՄՆ-ի ճնշման ներքո ռուսաստանցի Ալեքսեյ Մոժինին ժամանակավորապես հեռացրեց դուայենի պաշտոնից՝ կապված Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության հետ:

«Գործադիր խորհուրդը որոշել է ժամանակավորապես հրաժարվել դուայենի պաշտոնից՝ հաշվի առնելով Ռուսաստանի դերը Ուկրաինայում շարունակվող պատերազմում եւ դրա պոտենցիալ ազդեցությունը Ռուսաստանի գործադիր տնօրենի՝ այդ գործառույթներն արդյունավետ իրականացնելու կարողության վրա»,- նշել էր ԱՄՀ ներկայացուցիչը:
Դիտում՝ 2432
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW