Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդը Մեծ Բրիտանիայի, Կանադայի եւ ԱՄՆ-ի ճնշման ներքո ռուսաստանցի Ալեքսեյ Մոժինին ժամանակավորապես հեռացրել է դուայենի պաշտոնից՝ կապված Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության հետ, գրում է ՏԱՍՍ-ը։«Գործադիր խորհուրդը որոշել է ժամանակավորապես հրաժարվել դուայենի պաշտոնից՝ հաշվի առնելով Ռուսաստանի դերը Ուկրաինայում շարունակվող պատերազմում եւ դրա պոտենցիալ ազդեցությունը Ռուսաստանի գործադիր տնօրենի՝ այդ գործառույթներն արդյունավետ իրականացնելու կարողության վրա»,- ասել է ԱՄՀ-ի ներկայացուցիչը: 05.03.2022 | 16:49 Ինչպե՞ս կզարգանան Ռուսաստանի հարաբերություններն ԱՄՀ-ի հետ Ավանդաբար, դուայենի պարտականությունները դրվում են ԱՄՀ-ի գործադիր խորհրդի ամենաերկարակյաց անդամի վրա: Մոժինը խորհրդում Ռուսաստանը ներկայացնում է 1996 թվականից, իսկ դուայեն է դարձել 2014 թվականին։ Սա ոչ պաշտոնական, սակայն շատ հեղինակավոր եւ ազդեցիկ պաշտոն է ԱՄՀ-ում։Դուայենը նախագահում է խորհրդի ոչ պաշտոնական խորհրդակցություններին՝ առավել բարդ եւ զգայուն հարցերի շուրջ պաշտոնական քվեարկություններից առաջ: Նա նաեւ, անհրաժեշտության դեպքում, ներկայացնում է խորհրդի անդամներին հասարակության եւ մամուլի հետ շփումներում։ 12.03.2022 | 10:32 G7-ի առաջնորդների հայտարարության հիմնական դրույթները Հիշեցնենք, որ մարտի 11-ի «Մեծ յոթնյակի» (G7) երկրների առաջնորդների հայտարարության մեջ նշվում էր, որ G7 երկրները մտադիր են համաձայնության գալ, որ Ռուսաստանը չկարողանա միջոցներ ստանալ ԱՄՀ-ից, Համաշխարհային բանկից եւ միջազգային ֆինանսական այլ կառույցներից:«G7-ի առաջնորդները կպայմանավորվեն, որ Ռուսաստանը չկարողանա ֆինանսավորում ստանալ առաջատար բազմակողմ ֆինանսական կառույցներից, ինչպիսիք են Արժույթի միջազգային հիմնադրամը եւ Համաշխարհային բանկը: Ռուսաստանը չի կարող կոպտորեն խախտել միջազգային իրավունքը եւ հույս դնել միջազգային տնտեսական կարգի մաս լինելու առավելության վրա»,- ասված էր փաստաթղթում։ Tweet Դիտում՝ 4258