«Մեծ յոթնյակի» (G7) երկրները մտադիր են համաձայնության գալ այն հարցի շուրջ, որ Ռուսաստանը չկարողանա միջոցներ ստանալ Արժույթի միջազգային հիմնադրամից (ԱՄՀ), Համաշխարհային բանկից (ՀԲ) եւ համաշխարհային ֆինանսական այլ կառույցներից, ասված է Սպիտակ տան նախօրեին հրապարակած գրավոր հայտարարության մեջ:«G7-ի առաջնորդները կպայմանավորվեն, որ Ռուսաստանը չկարողանա ֆինանսավորում ստանալ առաջատար բազմակողմ ֆինանսական կառույցներից, ինչպիսիք են Արժույթի միջազգային հիմնադրամը եւ Համաշխարհային բանկը: Ռուսաստանը չի կարող կոպտորեն խախտել միջազգային իրավունքը եւ հույս դնել միջազգային տնտեսական կարգի մաս լինելու առավելության վրա»,- ասված է փաստաթղթում։Մարտի 11-ին Ուկրաինայի վերաբերյալ լրագրողների համար արած հայտարարության մեջ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաստատել է G7 երկրների մտադրությունը՝ «Ռուսաստանին զրկել առաջատար բազմազգ կառույցներից վարկեր վերցնելու հնարավորությունից»։ 05.03.2022 | 16:49 Ինչպե՞ս կզարգանան Ռուսաստանի հարաբերություններն ԱՄՀ-ի հետ Բացի այդ, միջոցներ կձեռնարկվեն, որոնք Ռուսաստանին կզրկեն G7 երկրներում առավել բարենպաստ կարգավիճակ ունենալու հնարավորությունից։ «Մենք ողջունում ենք Առեւտրի համաշխարհային կազմակերպության բազմաթիվ անդամների, այդ թվում՝ G7-ի հայտարարության ընթացիկ պատրաստումը՝ Ռուսաստանի համար առավել բարենպաստ ռեժիմի վերացման մասին»:***G7 երկրները կապահովեն, որ Ռուսաստանը եւ նրա հետ կապված անձինք չկարողանան օգտագործել թվային ակտիվները՝ խուսափելու համար իրենց դեմ գործող միջազգային պատժամիջոցներից: ***G7 երկրները կոչ են արել սահմանափակել Ուկրաինայում ՌԴ-ի հատուկ ռազմական գործողությանն աջակցող ընկերությունների հասանելիությունը միջազգային վարկերին եւ ներդրումներին: «Պատերազմին ուղղակի կամ անուղղակիորեն աջակցող ռուսաստանյան ընկերությունները չպետք է հասանելիություն ունենան վարկերին կամ ներդրումներին եւ միջազգային կապիտալի այլ ձեւերին»:***G7-ի երկրները կշարունակեն նվազեցնել կախվածությունը Ռուսաստանից էներգակիրների մատակարարումների առումով, բայց միաժամանակ հաշվի կառնեն այլընտրանքային աղբյուրների մշակման անհրաժեշտությունը։***G7-ի երկրները պատրաստ են հետագա սահմանափակումներ մտցնել Ռուսաստան ապրանքների արտահանման եւ երկրից ներմուծման, այդ թվում՝ շքեղության ապրանքների վրա։ Այս միջոցներն, ինչպես նշվում է փաստաթղթում, նպատակ ունեն զրկել Ռուսաստանին եկամուտներից եւ երաշխավորել G7-ի անդամ երկրների քաղաքացիների կողմից Ռուսաստանի քաղաքականությանն անուղղակի ֆինանսավորման անհնարինությունը։***G7 երկրները մտադիր են շարունակել ճնշումը ռուսաստանյան էլիտաների վրա։ «Մենք պարտավորվում ենք շարունակել ճնշում գործադրել ռուսաստանյան էլիտաների, վստահված անձանց եւ օլիգարխների վրա, որոնք մոտ են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին եւ այլ անձանց, ովքեր ներգրավված են հատուկ ռազմական գործողության մեջ, ինչպես նաեւ նրանց ընտանիքների եւ համախոհների վրա»:«Մենք բարձր ենք գնահատում մեր կառավարություններից շատերի կողմից կատարված աշխատանքը՝ պատժամիջոցների տակ գտնվող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պատկանող շարժական եւ անշարժ գույքը հայտնաբերելու ու սառեցնելու ուղղությամբ, եւ մենք վճռական ենք շարունակել ճնշումների այս արշավն առաջնահերթության կարգով»,- ասված է G7-ի առաջնորդների հայտարարության մեջ: Նյութը պատրաստվել է ՏԱՍՍ լրատվական գործակալության հրապարակումների հիման վրա։ Tweet Դիտում՝ 4925