ՌԴ-ն ունի 3 սցենար օտարերկրյա գործընկերների հետ հարաբերությունների համար

04.03.2022 | 14:11 Գլխավոր էջ / Նորություններ /
#Անդրեյ Բելոուսով #ՌԴ #օտարերկրյա գործընկերներ
Ռուսաստանի կառավարությունը երեք սցենար է պատրաստել օտարերկրյա գործընկերների հետ հարաբերությունների զարգացման համար՝ ներկայիս տնտեսական իրավիճակի եւ որոշ երկրների պատժամիջոցների քաղաքականության ֆոնին, ասել է Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը։

«Այսօր կարող են հայտնվել ձեռնարկություններ, որոնց բաժնետերերը որոշում են ընդունում հեռանալ ՌԴ շուկայից։ Այս առումով երեք տարբերակ կա։

Առաջինն՝ ընկերությունը շարունակում է իր լիարժեք աշխատանքը Ռուսաստանում։ Միաժամանակ, արտադրական գործընթացի համար անհրաժեշտ հումքի, նյութերի, բաղադրիչների մատակարարումն ամբողջությամբ ապահովվում է, աշխատակիցների նկատմամբ աշխատանքային պարտավորությունները կատարվում են»,- Բելոուսովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Երկրորդ տարբերակն, ըստ նրա, օտարերկրյա բաժնետերերի բաժնեմասը ռուսաստանյան գործընկերների կառավարմանը փոխանցելն է՝ հետագայում ՌԴ շուկա վերադառնալու հնարավորությամբ։



Դիտարկվող երրորդ սցենարը, ըստ որի ընկերությունը լքում է ռուսաստանյան շուկան՝ փակելով ձեռնարկությունը եւ աշխատանքից ազատելով աշխատակիցներին, կառավարությունը փաստացի որակում է որպես կանխամտածված սնանկացում, պարզաբանել է Բելոուսովը։

Միաժամանակ, ՌԴ կառավարությունը պատրաստվում է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ աջակցելու զբաղվածությանը՝ ռուսաստանյան շուկայից արտասահմանյան ընկերությունների հեռանալու հետ կապված, ասված է հաղորդագրության մեջ։

ՌԴ-ում արտասահմանյան ընկերությունների աշխատանքի ամբողջական դադարեցումը՝ աշխատակիցների հեռացմամբ, փաստացի դիտավորյալ սնանկացում է, հայտարարել է Բելոուսովը։
Դիտում՝ 8031

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW