Ռուսաստանի իշխանությունները ժամանակավոր սահմանափակումներ կմտցնեն ռուսաստանյան ակտիվներից օտարերկրյա ներդրողների դուրս գալու համար, հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Նախագահի համապատասխան հրամանագրի նախագիծը պատրաստ է, ասել է նա։«Ընթացիկ պատժամիջոցային իրավիճակում օտարերկրյա ձեռներեցները ստիպված են առաջնորդվել ոչ թե տնտեսական գործոններով, այլ որոշումներ կայացնել քաղաքական ճնշման ներքո»,- վարչապետի խոսքերն է մեջբերում RBC-ն: Նա նշել է, որ ներդրողների հեռանալու ժամանակավոր սահմանափակումն ընդունվելու է, որպեսզի «բիզնեսին հնարավորություն տրվի կշռադատված որոշումներ կայացնել»։Իշխանություններն ակնկալում են, որ նրանք, ովքեր ներդրումներ են կատարել Ռուսաստանում, կկարողանան հետագայում եւս աշխատել այստեղ, ասել է Միշուստինը։ Նա վստահություն է հայտնել, որ «պատժամիջոցների ճնշումն ի վերջո կթուլանա, եւ կշահեն նրանք, ովքեր չեն դադարեցնի իրենց նախագծերը մեր երկրում՝ ենթարկվելով արտասահմանյան քաղաքական գործիչների կարգախոսներին»։«Ինչպես ցույց է տալիս պրակտիկան, շուկայից հեռանալը հեշտ է, բայց շատ ավելի դժվար է վերադառնալ մի տեղ, որն արդեն իսկ խիստ զբաղեցված է մրցակիցների կողմից»,- հավելել է ՌԴ վարչապետը։ 27.02.2022 | 23:26 British Petroleum-ը վաճառում է իր մասնաբաժինը «Ռոսնեֆտ»-ում Օրերս British Petroleum-ի (BP) տնօրենների խորհուրդը հայտարարել էր, որ ընկերությունը վաճառում է «Ռոսնեֆտ»-ի 19,75%-ը։«BP-ի գլխավոր գործադիր տնօրեն Բեռնարդ Լունին եւ ընկերության նախկին ղեկավար Ռոբերտ Դադլին անհապաղ հեռանում են «Ռոսնեֆտ»-ի տնօրենների խորհրդից։ Բրիտանական ընկերության երկու ներկայացուցիչների հրաժարականները կպահանջեն փոխել «Ռոսնեֆտ»-ի բաժնետոմսերի փաթեթի հաշվառման կարգը»,- ասված էր հաղորդագրության մեջ: Tweet Դիտում՝ 8689