UNCTAD-ը 2021-ին գլոբալ առեւտրի ծավալի ռեկորդային բարձր մակարդակ է գրանցել
17.02.2022 | 17:06 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ assets.thehansindia.com

Ակնկալվում է, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում աճն այս ոլորտում կդանդաղի, ասված է ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի (UNCTAD) այսօր հրապարակված զեկույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Համաձայն UNCTAD-ի կանխատեսման՝ 2022 թվականի առաջին եռամսյակում առեւտրի աճի տեմպերը կդանդաղեն, ուստի ակնկալվում է, որ առեւտրի ծավալը «նման կլինի 2021 թվականի չորրորդ եռամսյակի մակարդակին»։
Փորձագետների կարծիքով՝ անցած տարի «միջազգային առեւտրում դրական միտումը» մեծապես պայմանավորված էր «հումքային ապրանքների գների աճով, համավարակի հետ կապված սահմանափակումների մեղմացմամբ եւ տնտեսական խթանման փաթեթների շնորհիվ պահանջարկի ուժեղ վերականգնմամբ»: UNCTAD-ի գնահատմամբ՝ այս տարի համաշխարհային առեւտրի վրա կազդեն մի շարք գործոններ, մասնավորապես, գնաճն ԱՄՆ-ում եւ Չինաստանում անշարժ գույքի ոլորտի վիճակի հետ կապված մտահոգությունները:
Զեկույցի հեղինակներն ընդգծում են, որ համավարակը հանգեցրել է «աննախադեպ ճնշման մատակարարման շղթաների վրա»։ Լոգիստիկ խափանումները, կիսահաղորդիչների դեֆիցիտը եւ էներգակիրների գների աճը նպաստել են «մատակարարման ոլորտում հետագա դեֆիցիտին» եւ ծովային բեռնափոխադրումների արժեքի կտրուկ աճին:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: