Չինաստանի վարկատուները դատի են տվել աշխարհի ամենախոշոր պարտապանին

17.12.2021 | 16:36 Գլխավոր էջ / Նորություններ /
#Չինաստան #Evergrande Group

Չինաստանի վարկատուները դատի են տվել Evergrande կառուցապատող ընկերությանը հարյուրավոր հայցերով պարտքային պարտավորությունները չկատարելու համար եւ ցանկանում են գանձել ընդհանուր առմամբ $13.2 միլիարդ, հաղորդում է Prime գործակալությունը՝ վկայակոչելով Financial Times-ը:

«Չինաստանի դատարանը, որին հանձնարարված է քննել Evergrande-ի դեմ քաղաքացիական հայցերը, օգոստոսի 24-ից դեկտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում ընդունել է 84 միլիարդ յուան ($13.2 միլիարդ) ընդհանուր ծավալի 367 գործ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Financial Times-ը նշում է, որ վարկատուները, ըստ վերլուծաբանների, կորցրել են վստահությունը Evergrande-ի՝ նախքան դեֆոլտի հայտարարումը պարտքերը վճարելու ունակության նկատմամբ, իսկ ընկերությունն ամեն ինչ թողնում է արդարադատության վրա։ «Մենք հնարավորություն չունենք մեր սահմանափակ միջոցներով այսքան պարտատերերի պարտքերը փակելու։ Մենք դատավորներին հնարավորություն կտանք որոշել, թե ում եւ որքան վճարել»,- մեջբերում է թերթը Evergrande-ի ներկայացուցչի խոսքերը, ով ցանկացել է անանուն մնալ։

Ներդրողների եւ բանկիրների ուշադրությունը վերջին շրջանում կենտրոնացած է Չինաստանի վրա, որտեղ Evergrande Group-ը` աշխարհում ամենամեծ պարտք ունեցող ընկերությունը, գոյատեւման պայքար է մղում: Խմբի ընդհանուր պարտքն արդեն գերազանցում է $305 միլիարդը:



Նոյեմբերի կեսին ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը հայտարարել էր, որ ամերիկյան իշխանություններն ուշադիր հետեւում են չինական անշարժ գույքի մի շարք ընկերությունների պարտքային խնդիրների հետ կապված իրավիճակին: «Անշարժ գույքը Չինաստանի տնտեսության կարեւոր հատվածն է։ Դրան բաժին է հասնում պահանջարկի մոտ 30%-ը։ Չինաստանի աճի տեմպերի դանդաղումը, բնականաբար, կունենա համաշխարհային հետեւանքներ»,- նշել էր նա։



Group կառուցապատողի ֆինանսական խնդիրների ֆոնին: «Ոմանք համեմատում են այն, ինչ այժմ տեղի է ունենում Evergrande Group-ի հետ, 2008-ին Lehman Brothers բանկի փլուզման հետ: Ես համաձայն չեմ այս գնահատականի հետ»,- ասել էր նա:

«Չինաստանի համար ֆինանսատնտեսական կայունությունն առաջին տեղում է: Սի Ծինփինը ծրագրում է հաջորդ տարի վերընտրվել երրորդ ժամկետով: Իսկ սա նշանակում է, որ Պեկինը կանի առավելագույնը համակարգի կայունությունը պահպանելու համար: Չինաստանը բավականաչափ գործիքներ ունի՝ ճգնաժամի սրացումից խուսափելու համար: Չինաստանը բավարար ռեսուրսներ ունի Evergrande-ի կառավարվող սնանկության գործարքն իրականացնելու համար»,- կարծում է Ռուբինին:

Դիտում՝ 4911
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW