Վաշինգտոն․ Չինաստանի տնտեսության դանդաղումը գլոբալ հետեւանքներ կունենա

15.11.2021 | 10:56 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՄՆ #Ջանեթ Յելեն #Չինաստան
ԱՄՆ իշխանություններն ուշադիր հետեւում են չինական անշարժ գույքի մի շարք ընկերությունների պարտքային խնդիրների հետ կապված իրավիճակին, նախօրեին CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը հասկանում է, որ Չինաստանի տնտեսության զարգացման դանդաղումը համաշխարհային հետեւանքներ կունենա։

«Անշարժ գույքը Չինաստանի տնտեսության կարեւոր հատվածն է։ Դրան բաժին է հասնում պահանջարկի մոտ 30%-ը։ Չինաստանի աճի տեմպերի դանդաղումը, բնականաբար, կունենա համաշխարհային հետեւանքներ։ Չինաստանի տնտեսությունը մեծ է, եթե այն դանդաղի ավելին, քան սպասվում է, դա, իհարկե, կհանգեցնի հետեւանքների բազմաթիվ երկրների համար, որոնք առեւտրային հարաբերություններ ունեն Չինաստանի հետ»,- ԱՄՆ ֆինանսների նախարարի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Հարցին՝ արդյոք չինական կողմին հաջողվում է մեղմել համապատասխան ռիսկերը, Յելենը պատասխանել է. «Իհարկե, նրանք փորձում են դա անել, եւ մենք ուշադիր հետեւում ենք դրան»:



Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, չինական խոշոր կառուցապատող Evergrande-ը, մասնավորապես, գտնվում է դեֆոլտի եզրին՝ ավելի քան $300 միլիարդ ընդհանուր պարտքով:
Դիտում՝ 2947
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW