Այս տարվա երրորդ եռամսյակում Mercedes-Benz-ի վաճառքները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 30.5%-ով` կիսահաղորդիչների համաշխարհային դեֆիցիտի պատճառով, հաղորդում է Finmarket-ը՝ վկայակոչելով ընկերության հաղորդագրությունը:Հուլիս-սեպտեմբեր ամիսներին ընկերությունն ամբողջ աշխարհում վաճառել է 434 784 ավտոմեքենա:Վաճառքի ծավալները զգալիորեն նվազել են աշխարհի բոլոր տարածաշրջաններում: Եվրոպայում դրանք ընկել են 38.2%-ով եւ կազմել 144 564 ավտոմեքենա: Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում վաճառքները նվազել են 26,8%-ով՝ մինչեւ 210 990 ավտոմեքենա: Հյուսիսային Ամերիկայում վաճառվել է 19,6%-ով ավելի քիչ ավտոմեքենա՝ ընդամենը 65 781: 04.10.2021 | 14:16 Tesla-ի վաճառքները գերազանցել են վերլուծաբանների սպասումները «Կիսահաղորդիչների մատակարարումները մնում են անկայուն: Ակնկալվում է, որ դեֆիցիտը կշարունակի ազդել արտադրության եւ վաճառքների վրա առաջիկա եռամսյակների ընթացքում»,- նշված է հաղորդագրության մեջ:Ընդհանուր առմամբ, հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում ընկերությունը վաճառել է 1 617 508 ավտոմեքենա, ինչը 3%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:Banks.am-ը հիշեցնում է, որ Mercedes-Benz-ը նախատեսում է մինչեւ 2030 թվականն ամբողջությամբ անցնել էլեկտրամոբիլների արտադրությանն ու այդ ընթացքում ներդնել նշված ուղղությամբ ավելի քան €40 մլրդ։ Ընկերությունը կանխատեսում է, որ 2025թ. Mercedes-Benz-ի վաճառքների 50%-ը բաժին կհասնի էլեկտրամոբիլներին կամ հիբրիդային տարբերակներին: Tweet Դիտում՝ 4412