Mercedes-Benz-ը նախատեսում է €40 մլրդ ներդնել էլեկտրամոբիլներին անցնելու համար

22.07.2021 | 17:44 Գլխավոր էջ / Նորություններ /
#Mercedes-Benz #էլեկտրամոբիլ
Գերմանական Mercedes-Benz ավտոարտադրողը նախատեսում է մինչեւ 2030 թվականն  ամբողջությամբ անցնել էլեկտրամոբիլների արտադրությանն ու այդ ընթացքում ներդնել նշված ուղղությամբ ավելի քան €40 մլրդ, ասված է ընկերության հաղորդագրության մեջ, որը մեջբերում է Prime գործակալությունը:

«Mercedes-Benz-ը պատրաստվում է մինչեւ տասնամյակի ավարտն ամբողջությամբ անցնել էլեկտրամոբիլների՝ շուկայական պայմանների առկայության դեպքում: Ընդհանուր առմամբ, ներդրումներն էլեկտրամոբիլներում 2022-2030թթ. կկազմեն ավելի քան €40 մլրդ»,- հայտնել են ընկերությունում:

Mercedes-Benz-ը նշում է, որ մինչեւ 2022 թվականը կունենա ավտոմեքենաների էլեկտրական տարբերակներ արտադրության բոլոր հատվածներում: 2025 թվականից սկսած՝ ընկերության տրանսպորտային միջոցների նոր ճարտարապետությունը կլինի միայն էլեկտրական, եւ հաճախորդները կկարողանան ընտրել յուրաքանչյուր մոդելի էլեկտրական այլընտրանքը:

Ընկերությունը կանխատեսում է, որ 2025թ. Mercedes-Benz-ի վաճառքների 50%-ը բաժին կհասնի էլեկտրամոբիլներին կամ հիբրիդային տարբերակներին:
Դիտում՝ 4026
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW