Այս տարվա երրորդ եռամսյակի ընթացքում Tesla-ն վաճառել է ավելի քան 241 հազ․ էլեկտրամոբիլ, ինչը 103 հազարով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը, հաղորդում է Rusbase-ը՝ վկայակոչելով Reuters-ը:Արդյունքում՝ մեկ տարվա ընթացքում վաճառքներն ավելացել են 73%-ով։ Այս ցուցանիշը գերազանցել է վերլուծաբանների սպասումները, որոնք ի սկզբանե հոռետեսորեն էին տրամադրված կիսահաղորդիչների համաշխարհային դեֆիցիտի պատճառով: Սակայն ընկերությանը դեռեւս հաջողվել է հաղթահարել այս ճգնաժամը:Tesla-ի ղեկավար Իլոն Մասկն աշխատակիցներին ուղղված նամակում խոստովանել է, որ երրորդ եռամսյակի սկզբին կիսահաղորդիչների դեֆիցիտն իրեն զգացնել է տվել, սակայն ընկերությանը հաջողվել է եռամսյակի վերջում հաղթահարել դրանց պակասը: 29.09.2021 | 15:31 Samsung-ը $17 մլրդ կուղղի ԱՄՆ-ում կիսահաղորդիչների գործարանի կառուցմանը Նշվում է, որ Tesla-ն հաղթահարել է ճգնաժամը չիպերի ձեռքբերման քաղաքականության շնորհիվ. դրանք պատվիրվում են տարբեր արտադրողներից, իսկ ընկերության աշխատակիցներն անմիջապես վերանայում էին ծրագրային ապահովումը՝ ապահովելու համար դրանց համատեղելիությունը էլեկտրամոբիլների այլ բաղադրիչների հետ:Վաճառքների զգալի աճի վրա դրական է ազդել նաեւ Tesla էլեկտրամոբիլների ժողովրդականությունը Չինաստանում, որտեղ դրանց արտադրությունը մեկնարկել էր 2020 թվականի սկզբին: Բացի այդ, ԱՄՆ-ում հանրաճանաչ Model Y քրոսովերի վաճառքները սկսվել են Եվրոպայում:Tesla-ն նախատեսում է ավելացնել իր էլեկտրամոբիլների արտադրությունն ու վաճառքները: Վերջերս ընկերությունն ընդլայնեց իր առանց այդ էլ հսկայական գործարանը Տեխաս նահանգի Օստին քաղաքում, ինչպես նաեւ պատրաստվում է իր նոր գործարանը բացել Բեռլինում: Tweet Դիտում՝ 2395