Հարավկորեական Samsung Electronics տեխնոլոգիական ընկերությունը պատրաստվում է $17 միլիարդ արժողությամբ կիսահաղորդիչների գործարան կառուցել Տեխաս նահանգի Ուիլյամսոն շրջանում:ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իր երեք աղբյուրներին։ Նրանցից մեկը պնդում է, որ ընկերությունը հետաքրքրված է այս վայրով՝ հնարավոր սուբսիդիաների եւ ջրի ու էլեկտրաէներգիայի կայուն աղբյուրների առկայության պատճառով: Իր հերթին, հարավկորեական տեխնոլոգիական հսկան գործակալությանը հայտնել է, որ Samsung-ը շարունակում է ուսումնասիրել տարբեր վայրեր եւ դեռ չի որոշել նոր ձեռնարկության վերջնական տեղը:Գործարանում, որի մակերեսը կկազմի 557 հազ․ քմ, նախատեսում են ստեղծել մոտ 1,8 հազ․ նոր աշխատատեղ: Ընկերությունը ծրագրում է շինարարությունը սկսել հունվարին, իսկ մինչեւ 2024 թվականի ավարտը՝ մեկնարկել արտադրական գործընթացը:Ներկայումս աշխարհի մի շարք ընկերություններ բախվում են կիսահաղորդիչների գլոբալ պակասի հետ, որի պատճառով ստիպված են կասեցնել կամ կրճատել արտադրությունը: Անցած տարվա ընթացքում առաջացած դեֆիցիտը կապված է համավարակի պայմաններում կենցաղային էլեկտրոնիկայի, ինչպես նաեւ ավտոմեքենաների պահանջարկի կտրուկ աճի հետ:Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը վերջերս հայտարարել էր, որ Եվրամիությունը նախատեսում է իր ջանքերը կենտրոնացնել կիսահաղորդիչների արտադրության ոլորտում Ասիայից կախվածության նվազեցման վրա: Tweet Դիտում՝ 3174