2022-ին Համաշխարհային բանկը Հայաստանի համար 4,8% տնտեսական աճ է կանխատեսում

12.01.2022 | 13:39 Գլխավոր էջ / Նորություններ /
#Համաշխարհային բանկ #տնտեսություն #զեկույց
Համաշխարհային բանկի (ՀԲ) կանխատեսմամբ՝ Հայաստանում տնտեսական աճը 2022 թվականին կկազմի 4,8%, իսկ 2023-ին՝ 5,4%:
 
Այս մասին նշված է Համաշխարհային բանկի «Գլոբալ տնտեսական հեռանկարներ» հունվարյան զեկույցում։

«Հուսալի մասնավոր սպառումը եւ կայուն ներդրումային միջավայրը կաջակցեն ներքին պահանջարկին եւ կփոխհատուցեն շարունակվող հարկաբյուջետային կոնսոլիդացիայի ձգձգումը՝ արագացնելով 2023-ին տնտեսական աճը: Կանխատեսումը պայմանավորված է աշխարհաքաղաքական լարվածության թուլացման եւ պատվաստումների առաջընթացով, ինչպես նաեւ սպառողների եւ բիզնեսի վստահության բարելավմամբ»,- ասված է զեկույցում:

Ըստ ՀԲ-ի կանխատեսումների՝ Վրաստանում տնտեսական աճը 2022 թվականին կկազմի 5,5%, իսկ 2023-ին`5,0%, Ադրբեջանում՝ համապատասխանաբար 3,1% եւ 2,7%, Ռուսաստանում՝ 2,4% եւ 1,8%, իսկ Թուրքիայում՝ 2,0% եւ 3,0%:



«Համաշխարհային տնտեսությունը միաժամանակ բախվել է COVID-19-ի, գնաճի եւ քաղաքական անորոշության խնդիրներին, իսկ կառավարություններն իրենց ծախսերի մասով եւ դրամավարկային քաղաքականության մեջ ստիպված են գործել գրեթե նոր, նախկինում չհանդիպած հանգամանքներում։ Անհավասարության աճը եւ անվտանգության հետ կապված խնդիրները հատկապես ցավագին են զարգացող երկրների համար: Որպեսզի գնալով ավելի շատ երկրներ շարժվեն շահավետ տնտեսական աճի ճանապարհով, անհրաժեշտ են ողջ միջազգային հանրության համաձայնեցված ջանքերը եւ ազգային քաղաքականության միջոցների լայն շրջանակ»,- ասել է Համաշխարհային բանկի նախագահ Դեւիդ Մելպասը։
Դիտում՝ 3410
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW