Իլոն Մասկի կարողությունը մեկ օրում աճել է շուրջ $33 միլիարդով
04.01.2022 | 12:39 Գլխավոր էջ / Նորություններ /


Մինչ այդ նրա կապիտալը հատել էր $300 միլիարդ նշագիծն անցած տարվա նոյեմբերին։ Իլոն Մասկը համարվում է աշխարհի ամենահարուստ մարդը։ Նրա կապիտալն ավելի քան $100 միլիարդով ավել է, քան Louis Vuitton Moët Hennessy-ի ղեկավար Բեռնար Առնոյի կարողությունը, որը երկրորդ տեղում է։ Երրորդ տեղում Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսն է։
Մասկի կարողության աճը կապված է Tesla-ի բաժնետոմսերի թանկացման հետ այն բանից հետո, երբ ընկերությունը հայտարարեց շուկա մատակարարված մեքենաների ընդհանուր թիվը՝ ավելի քան 930 հազար, ինչը գերազանցեց վերլուծաբանների կանխատեսումները. Tesla-ի բաժնետոմսերը նախորդ օրվա ավարտին աճել են 13%-ով: Միաժամանակ, ընկերության շուկայական կապիտալիզացիան գերազանցել է $1 տրիլիոնը:
Նոյեմբերի 1-ին Մասկը դարձավ պատմության մեջ առաջինը, ում կարողությունը գերազանցեց $300 միլիարդը: Այս նշագիծը հաղթահարելուն օգնեց Tesla-ի բաժնետոմսերի աճը. օրվա ընթացքում դրանց գինը աճել էր 7,5%-ով, իսկ գործարարի կարողության չափը, ըստ տարբեր գնահատականների, կազմել $308-311 միլիարդ: Դեկտեմբերին Time ամսագիրը, իսկ այնուհետեւ՝ Financial Times-ը Մասկին ճանաչեցին տարվա մարդ:
Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: